Լավրովը հանդիպել է Հռոմի պապի բանագնացի հետ

Մատեո Ձուպին ու Սերգեյ Լավրովը
ՌԴ արտգործնախարարությունը ներկայացրել է հանդիպման ընթացքում քննարկված թեմաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հանդիպել է Հռոմի պապի` Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով բանագնաց կարդինալ Մատեո Ձուպիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Զրույցի ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են հումանիտար ոլորտում փոխգործակցությունը Ուկրաինայի շուրջ հակամարտության համատեքստում և անդրադարձել երկկողմ ու միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի: Նշվել է, որ ՌԴ–ի և Վատիկանի միջև կառուցողական երկխոսություն է զարգանում», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բորելը հորդորել է թույլատրել արևմտյան զենքով հարվածել ՌԴ օդանավակայաններին
Կարդինալ Ձուպին Մոսկվա է մեկնել հոկտեմբերի 14-ին։ Ըստ տեղեկությունների` հնարավոր է, որ նա հանդիպի նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։
Ջոնսոնը խոստովանել է, որ Կիևին ֆինանսավորելու «ախորժակ» այլևս չունի