ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում վերահսկողության տակ է վերցրել շիա «Հզբոլլահ» շարժման ռազմական համալիրը: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
««Գոլանի» բրիգադը (ՑԱԽԱԼ-ի էլիտար միավորում) օպերատիվ հսկողության տակ է վերցրել Մարուն-էլ-Ռաս քաղաքում գտնվող «Հզբոլլահի» ռազմական համալիրը, որն ուղղակի սպառնալիք էր ներկայացնում Իսրայելի հյուսիսի բնակիչների համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունումհավելել են, որ ռազմական համալիրը բաղկացած է եղել բնակելի շենքից, որին կից ձիթենիների պուրակում տեղակայված է եղել Իսրայելի հյուսիսային բնակավայրերին ուղղված արձաման կայանքը: Շինությունիցիսրայելական զորքերն առգրավել են զենք, քողարկման ցանցեր, ռազմական բաճկոններ, հակատանկային հրթիռներ, ինչպես նաև արձակման կայանքներ:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է անցկացնում Լիբանանի հարավում՝ շարունակաբար իրականացնելով օդային ռմբակոծություններ հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 340 հազար մարդ դարձել է փախստական: «Հզբոլլահն» իր հերթին վարում է ցամաքային մարտեր և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: