Հայաստանի հավաքականն առաջին մեդալներն է նվաճել սամբոյի աշխարհի առաջնությունում

Սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացվում է Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը առաջին մեդալներն է նվաճել։
Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Ավանեսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ է տոնել, իսկ կիսաեզրափակիչում պարտվել է և դարձել բրոնզե մեդալակիր:
Ի դեպ, Արման Ավանեսյանն արցախցի է, նա Եվրոպայի գործող չեմպիոն է:
Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները չեն մասնակցի սամբոյի աշխարհի առաջնությանը
ԱԱ-ի բրոնզե մեդալ է նվաճել նաև 79կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Վարդանյանը:
Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է բուլղարիայի ներկայացուցչին, այնուհետև 6:5 հաշվով առավելության հասել Տրինիդադ և Տոբագոն ներկայացնող Ջոշուա Ջեյմսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Զագիդ Գայդարովին (ՖԻԱՍ)։
Հավելենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին: