ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարներին հրավիրել է դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք հանդիպման՝ քննարկելու մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության հարցերը:
«ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների բոլոր ղեկավարներին հրավիրում եմ դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք հանդիպման։ Մենք առաջարկում ենք այն նվիրել մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարների քննարկմանը։ Դա այն է, ինչը միավորում է մեր ժողովուրդներին», - ասել է նա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Նա հավելել է, որ տարբեր ոլորտներում ԱՊՀ գործընկերների հետ մեր երկրի համագործակցության արդյունքները կներկայացվեն «Ռուսաստան» միջազգային ցուցահանդես-ֆորումում:
«Այն տեղի կունենա նոյեմբերի 4-ից մարտի 17-ը Մոսկվայում՝ ՎԴՆԽ-ի տարածքում։ Հրավիրում եմ բոլորին մասնակցելու: Ինչպես նաև՝ ՎԴՆԽ-ի տաղավարների հարթակներում կազմակերպել միջոցառումներ՝ ցույց տալու այդ թվում հաջող ինտեգրացիոն նախագծերը և ձեր երկրների նոր հեռանկարային նախաձեռնությունները», - ավելացրել է Միշուստինը։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանից մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այն անցկացվում է Բիշքեկում։