Ռուսաստանն առաջ է գնալու իր ճանապարհով՝ չմեկուսանալով որևէ մեկից․ Պուտին

ՌԴ նախագահն ընդգծել է, որ որոշ երկրների կառավարող վերնախավերը Ռուսաստանի համար տեխնոլոգիական շրջափակում են կազմակերպել:
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապագա տեխնոլոգիաների համաժոողովի մասնակիցներին հավաստիացրել է, որ ՌԴ–ն կշարունակի տեխնոլոգիապես զարգանալ և առաջ գնալ ՝ չնայած որոշ երկրների իշխող վերնախավերի տեխնոլոգիական շրջափակմանը:
«Արևմուտքը որոշել է ՌԴ-ի հետ կռվել մինչև վերջին ուկրաինացին». Պուտին
«Մենք բախվել ենք ճնշումների, փորձում են տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակումների միջոցով մեզ ստիպել հրաժարվել ինքնիշխանությունից, սեփական պատմական ուղին ինքներս ընտրելու իրավունքից ։ ...Մեր ընդդիմախոսները հույս ունեին, որ մենք կնահանջենք, կհանձնվենք ։ Բայց այդպես չի լինի, ինչպես հաճախ ենք ասում նման դեպքերում։ Ռուսաստանը գնալու է միայն առաջ, ընդ որում՝ իր սեփական ճանապարհով՝ միևնույն ժամանակ չմեկուսանալով որևէ մեկից», - հայտարարել Պուտինը։
Նա նաև նախանշել է ապագայի խնդիրները տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Դրանց թվում է տվյալների վրա հիմնված տնտեսության ձևավորման վերաբերյալ ազգային նախագծի ստեղծումը։
Ընդհանուր թվային արժույթը պե՞տք է ԵԱՏՄ երկրներին