Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել է 3–ժամյա բանակցությունից հետո

Միջադեպի առնչությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ էին վարում ռուս խաղաղապահները ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերիSputnik. Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի քան երեք ժամ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Միջադեպի առնչությամբ ռուս խաղաղապահները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ։