Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարաձգվել է թռիչքների սահմանափակումների ռեժիմը

Դոնի Ռոստովի օդանավակայանը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի օդանավակայաններում սահմանափակումների ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի մի քանի օդանավակայաններում երկարացվել է թռիչքների սահմանափակումների ռեժիմը, տեղեկացնում է «Ռոսավիացիան»:
«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարաձգվել է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում:
Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի օդանավակայաններում սահմանափակումների ռեժիմը գործում է փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։