Իրանը քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասեր կմատակարարի Ռուսաստանին

Իրանի դրոշը. Արխիվային լուսանկար
Մոսկվան և Թեհրանը քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Իրանը քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասեր կմատակարարի Ռուսաստանին, հաղորդում է Mehr-ը: Նշվում է, որ երկրները համաձայնագիր են ստորագրել ինքնաթիռների համար սարքավորումներ Ռուսաստան արտահանելու և Իրանի վերանորոգման կենտրոնների կողմից ռուսական օդանավերին տեխնիկական աջակցություն տրամադրելու մասին:

Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչ Միրաքբար Ռազավիայի խոսքով՝ Իրանի ու Ռուսաստանի տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներն ընդգծել են ավիափոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում երկու երկրների միջև ուղևորատար թռիչքների հաճախականությունը կավելանա մինչև շաբաթական 35 թռիչք։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ օդային փոխադրումների ոլորտը հարվածի տակ է հայտնվել «պատժամիջոցների և արևմտյան նախկին գործընկերների ոչ ադեկվատ որոշումների պատճառով»։ Նա նաև նշել է, որ ավիացիոն ոլորտը ռազմավարական նշանակություն ունի և կարեւոր դեր է խաղում Ռուսաստանի տնտեսությունում:
Իրանական «Shahed» ԱԹՍ-ները կարող են հանդիպել ամերիկյան HIMARS-ներին մարտի դաշտում