Red Wings–ը Եկատերինբուրգից և Չելյաբինսկից կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի Երևան

Red Wings. Արխիվային լուսանկար
Նախկինում Red Wings-ը Հայաստան չէր թռչում Եկատերինբուրգի և Չելյաբինսկի իր բազային օդանավակայաններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Red Wings Airlines ավիաընկերությունը Եկատերինբուրգից և Չելյաբինսկից սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Երևան, հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
Եկատերինբուրգից առաջին թռիչքը կատարվել է մարտի 8-ին, Չելյաբինսկից՝ մարտի 9-ին։ Թռիչքներն առայժմ նախատեսված են մինչև մարտի 26-ը։
Եկատերինբուրգից Երևան չվերթերը նախատեսված են շաբաթական 2-3 անգամ հաճախականությամբ, Չելյաբինսկից՝ շաբաթական 1-2 չվերթ։
Նշենք, որ թռիչքներն իրականացվում են ժամանակակից ռուսական SSJ 100 ինքնաթիռներով՝100 նստատեղով։
Նախկինում Red Wings-ը Հայաստան չէր թռչում Եկատերինբուրգի և Չելյաբինսկի իր բազային օդանավակայաններից։
Ավիաընկերությունը պատրաստ է դեպի Հայաստանի մայրաքաղաք իրականացնել լրացուցիչ թռիչքներ։