Իրանահայ համայնքն այս տարի Ամանորը դիմավորել է Սպահանի Նոր Ջուղա հայաբնակ շրջանում, Սուրբ Ամենափրկիչ հայ առաքելական վանքում ու հարակից հրապարակում:
Իրանում ՀՀ դեսպանատան Twitter–յան էջում հրապարակված տեսանյութում երևում է, որ բազմամարդ միջոցառումն անցել է տոնական միջավայրում, այնպես, ինչպես ընդունված է քրիստոնեական երկրներում` զարդարված տոնածառերով, տոնական լույսերով ողողված հրապարակում, ուրախ երաժշտությամբ ու Ձմեռ պապով:
Նշենք, որ Իրանում Նոր տարին (Նովրուզը) ավանդաբար նշվում է գարնանը՝ մարտի 22-ին: