Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է, այս անգամ`62–ով

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը թարմացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության զարգացման տվյալները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1401։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից մահացածը գործարար էր. նրան օրերս վիրահատել էին. մանրամասներ

Ըստ հաղորդագրության` առողջացացել է 609 մարդ, բուժվում` 768–ը։ Մահվան դեպքերի թիվը երկուսով ավելացել են և հասել 24–ի։

Երեկ՝ ապրիլի 20-ին, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել էր 48-ով և դարձել 1339։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։

«Վտանգը եկել է այնտեղից, որտեղից չենք սպասել». մանրամասներ բժիշկների վարակման դեպքից