ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 18-22-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կդիտվի հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վրկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը 19-ի և 20-ի ցերեկները կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում ևս նոյեմբերի 18-22-ը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +10-ից 12, երեկոյան +4-ից +6, գիշերային ժամերին`-1-ից -3 աստիճան։
Զովունին մշտական ջուր կունենա. Փաշինյանն այցելել է Եղվարդ
Այս գիշեր ամենացածր ջերմաստիճանը կդիտվի Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց Ձորի և Արագածոտնի լեռներում։