Գյումրեցի ցուցարարները մտել են քաղաքապետարանի շենք. մարդիկ փակել են ճանապարհը

«Իմ քայլը» շարժմանը միացած գյումրեցիները կրկին երթի են դուրս եկել և բողոքի ցույց կազմակերպել քաղաքապետարանի շենքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Այսօր` ապրիլի 26-ին, Գյումրիում մի քանի տասնյակ ցուցարարներ մտել են քաղաքապետարանի շենք և նստացույց կազմակերպել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Ցուցարարները պահանջել են, որ քաղաքապետարանի աշխատակիցները ևս միանան ակցիային։ Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը մոտեցել է նրանց` հորդորել է սադրանքների չդիմել` ընդգծելով, որ իրենց աշխատակիցները որոշում կայացնելու հարցում ազատ են։

Ցուցարարներն այժմ շարժվում են Թատերական հրապարակ։ Երթը, ինչպես միշտ, առաջնորդում են հոգևորականները, որոնք երթը սկսում են տերունական աղոթքով

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է նաև, որ այսօր Գետք գյուղի բնակիչները մոտ մեկ ժամ փակ են պահել Արմավիր տանող ճանապարհը։

Жители Ширакской области перекрыли межобластную трассу (26 апреля 2018). Село Гетк, Ширак