Նախկին մարզպետը տան դռները փակել ու նեղսրտած հեռացել է Հայաստանից

«Հրապարակ» թերթն անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետի թեմային` գրելով, որ նա նեղսրտած հեռացել է հայրենիքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ոչ պակաս «էկզոտիկ» մարզպետի՝ Վահե Հակոբյանի պատճառով նախկին մարզպետ, նրա անվանակից Վահե Հակոբյանը հեռացել է Հայաստանից և ընտանիքով հիմնավորվել Ավստրիայում։ Փորձում է այնտեղ բիզնես-գործունեություն ծավալել: Թեև նրա մերձավորները պնդում են, որ ժամանակ անց կվերադառնա: Այս մասին գրում է «Հրապարակ օրաթերթը։

«Հիշեցնենք, որ Հակոբյանը նեղսրտած է հեռացել Հայաստանից, որովհետև հույս ուներ, որ ռեյտինգային կարգով մարզից պատգամավոր կընտրվի»,- նշված է հոդվածում:

Թերթի գրում է, որ նա շքեղ տուն է կառուցել Հաղթանակի զբոսայգուն հարակից թանկ թաղամասում, բայց այսօր տան դռները փակ են, ոչ ոք այնտեղ չի ապրում:

Հայաստանում է ապրում և աշխատում նրա հայրը՝ Քաջարանի կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով այժմ Ախթալայի կոմբինատի տնօրենն ու սեփականատերն է»։