https://arm.sputniknews.ru/20251010/hh-agn-n-voghjunel-e-gazaji-hatvatsum-hradadar-hastatelu-masin-hamadzajnagiry-94449809.html
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը
Sputnik Արմենիա
Հայաստանը հուսով է, որ այդ համաձայնագիրը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության համար։ 10.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-10T10:19+0400
2025-10-10T10:19+0400
2025-10-16T20:10+0400
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59463737_0:0:771:434_1920x0_80_0_0_182fed7e3b372f07475200818f24a679.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը։ Այսմասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարությունը։Գերատեսչությունն ընդգծել է, որ համաձայնագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ միջնորդների անխոնջ ջանքերի արդյունքն է:Հայաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հաստատելու համար։Հիշեցնենք` հոկտեմբերի լույս 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտնեց, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։Գործարքի շուրջ բանակցություններն անցկացվել են եգիպտական Շարմ Էլ Շեյխում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ՝ ազգային անվտանգության խորհրդականների և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է ընդլայնել հումանիտար կազմակերպությունների մուտքը Գազայի հատված ՝ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո:Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պաշտոնական ներկայացուցիչները հոկտեմբերի 9-ին հաստատեցին Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը։Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են. Գազայի բնակիչները տոնում են հրադադարը
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59463737_0:0:601:450_1920x0_80_0_0_4fdcd2cc50154ebf147ef4ffbe57d185.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, գազայի հատված
հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, գազայի հատված
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը
10:19 10.10.2025 (Թարմացված է: 20:10 16.10.2025) Հայաստանը հուսով է, որ այդ համաձայնագիրը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության համար։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը։ Այսմասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարությունը։
«Ողջունում ենք Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը, որը նախատեսում է պատանդների ազատ արձակում և մարդասիրական օգնության անարգել հասանելիության ապահովում»,– ասված է
X–ում հրապարակված հաղորդագրությունում։
Գերատեսչությունն ընդգծել է, որ համաձայնագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ միջնորդների անխոնջ ջանքերի արդյունքն է:
Հայաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հաստատելու համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի լույս 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտնեց, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։
Գործարքի շուրջ բանակցություններն անցկացվել են եգիպտական Շարմ Էլ Շեյխում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ՝ ազգային անվտանգության խորհրդականների և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է ընդլայնել հումանիտար կազմակերպությունների մուտքը Գազայի հատված ՝ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պաշտոնական ներկայացուցիչները հոկտեմբերի 9-ին հաստատեցին Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը։