https://arm.sputniknews.ru/20251009/kremly-voghjunel-e-gazajum-hradadar-hastatelu-janqery-94414790.html
Կրեմլը ողջունել է Գազայում հրադադար հաստատելու ջանքերը
Կրեմլը ողջունել է Գազայում հրադադար հաստատելու ջանքերը
Sputnik Արմենիա
Մոսկվան հուսով է, որ պայմանավորվածությունները կկատարվեն։ 09.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-09T13:45+0400
2025-10-09T13:45+0400
2025-10-09T13:48+0400
ռուսաստան
գազայի հատված
իսրայել
համաս
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/63/23356323_0:256:2731:1792_1920x0_80_0_0_d396eca93bb0d0678cbd9a956de67237.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Կարելի է միայն ողջունել Գազայի հատվածում հրադադար հաստատելու ջանքերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Հոկտեմբերի լույս 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտնել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Նա նշել է, որ շուտով պատանդները կվերադառնան տուն, իսկ Իսրայելն իր զորքերը դուրս կբերի մինչև համաձայնեցված գիծ։ Թրամփը սա անվանել է «մեծ օր արաբական և մահմեդական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և ԱՄՆ-ի համար»:Սպասվում է, որ իսրայելցի պատանդները (վերջին տվյալներով՝ 20 մարդ) կվերադառնան հոկտեմբերի 13-ին:Գործարքի շուրջ բանակցություններն անցկացվել են եգիպտական Շարմ Էլ Շեյխում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ՝ ազգային անվտանգության խորհրդականների և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է ընդլայնել հումանիտար կազմակերպությունների մուտքը Գազայի հատված ՝ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո:ՀԱՄԱՍ-ը հաստատել է պայմանավորվածությունները և շնորհակալություն հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային միջնորդության համար: Շարժումը երախտագիտություն է հայտնել Թրամփին իր ջանքերի համար և միջազգային հանրությանը հորդորել է ապահովել Իսրայելի կողմից պայմանագրի պայմանների կատարումը: ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ չի հրաժարվի Պաղեստինի ժողովրդի ազգային իրավունքներից, այդ թվում` անկախության իրավունքից, և հայտարարել է, որ պատանդներին ազատ արձակելու գործընթացը կիրականացվի միջազգային հսկողության ներքո:Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:Գազայի հատվածն իսրայելական հարձակումներից առաջ և հետո
գազայի հատված
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/63/23356323_1:0:2730:2047_1920x0_80_0_0_f34f7fd88e3eb6a5ace6ce9f4a9373a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գազայի հատված, իսրայել, համաս, դմիտրի պեսկով
ռուսաստան, գազայի հատված, իսրայել, համաս, դմիտրի պեսկով
Կրեմլը ողջունել է Գազայում հրադադար հաստատելու ջանքերը
13:45 09.10.2025 (Թարմացված է: 13:48 09.10.2025) Մոսկվան հուսով է, որ պայմանավորվածությունները կկատարվեն։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Կարելի է միայն ողջունել Գազայի հատվածում հրադադար հաստատելու ջանքերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Չի կարող ընդհանուր գոհունակություն չառաջացնել այն փաստը, որ, ըստ էության, այժմ արդեն Գազայում հրադադար է արձանագրվում։ Կարելի է ողջունել այդ բոլոր ջանքերը։ Հուսով ենք, որ այսօր ստորագրություններ կդրվեն, իսկ դրան կհետևեն գործողություններ՝ ուղղված պայմանավորվածությունների կատարմանը», - ասել է Պեսկովը։
Հոկտեմբերի լույս 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտնել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Նա նշել է, որ շուտով պատանդները կվերադառնան տուն, իսկ Իսրայելն իր զորքերը դուրս կբերի մինչև համաձայնեցված գիծ։ Թրամփը սա անվանել է «մեծ օր արաբական և մահմեդական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և ԱՄՆ-ի համար»:
Սպասվում է, որ իսրայելցի պատանդները (վերջին տվյալներով՝ 20 մարդ) կվերադառնան հոկտեմբերի 13-ին:
Գործարքի շուրջ բանակցություններն անցկացվել են եգիպտական Շարմ Էլ Շեյխում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ՝ ազգային անվտանգության խորհրդականների և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է ընդլայնել հումանիտար կազմակերպությունների մուտքը Գազայի հատված ՝ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո:
ՀԱՄԱՍ-ը հաստատել է պայմանավորվածությունները և շնորհակալություն հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային միջնորդության համար: Շարժումը երախտագիտություն է հայտնել Թրամփին իր ջանքերի համար և միջազգային հանրությանը հորդորել է ապահովել Իսրայելի կողմից պայմանագրի պայմանների կատարումը: ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ չի հրաժարվի Պաղեստինի ժողովրդի ազգային իրավունքներից, այդ թվում` անկախության իրավունքից, և հայտարարել է, որ պատանդներին ազատ արձակելու գործընթացը կիրականացվի միջազգային հսկողության ներքո:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ
հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: