https://arm.sputniknews.ru/20250828/hajastani-ev-chinastani-mijev-avtvomvobilajin-pvokhadrumneri-harcy-kkargavvorvi-92819377.html
Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային փոխադրումների հարցը կկարգավորվի
Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային փոխադրումների հարցը կկարգավորվի
Sputnik Արմենիա
Երկկողմ համաձայնագրով նախատեսված դրույթները համապատասխանում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջներին։ 28.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-28T11:02+0400
2025-08-28T11:02+0400
2025-08-28T17:39+0400
չինաստան
հայաստան
ավտոմեքենա
բեռնափոխադրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64025166_0:84:1600:984_1920x0_80_0_0_793e4bcda4142a613aa5ab95973f36e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը կկանոնակարգվի։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ–ի և Չինաստանի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:Հայաստանը Չինաստան արտահանումն ընդլայնելու մեծ ներուժ ունի. ՉԺՀ դեսպանը` ՊապոյանինՆշվում է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը մինչ օրս կանոնակարգված չէ, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը:Այս համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է լուծել այս խնդիրը:Նշվում է, որ համաձայնագրով նախատեսված դրույթները համապատասխանում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների միջազգային համաձայնագրերով և պայմանավորվող կողմ պետությունների օրենսդրություններով սահմանված պահանջներին:Վեց հազար մարդ է կռվել․ Չինաստանի դեսպանը՝ Ճապոնիայի դեմ հաղթանակում հայերի ներդրման մասին
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64025166_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c40dcbd720c7cfd1343b53946bc9d5fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, հայաստան, ավտոմեքենա, բեռնափոխադրում
չինաստան, հայաստան, ավտոմեքենա, բեռնափոխադրում
Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային փոխադրումների հարցը կկարգավորվի
11:02 28.08.2025 (Թարմացված է: 17:39 28.08.2025) Երկկողմ համաձայնագրով նախատեսված դրույթները համապատասխանում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջներին։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը կկանոնակարգվի։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ–ի և Չինաստանի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Նշվում է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը մինչ օրս կանոնակարգված չէ, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը:
Այս համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է լուծել այս խնդիրը:
«Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումների ոլորտի զարգացմանը, միջազգային տրանսպորտային միջանցքների շրջանակներում համագործակցության ընդլայնմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ համաձայնագրով նախատեսված դրույթները համապատասխանում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների միջազգային համաձայնագրերով և պայմանավորվող կողմ պետությունների օրենսդրություններով սահմանված պահանջներին: