https://arm.sputniknews.ru/20250704/sahmanadrutjan-pvopvokhutjun-petq-e-bajc-voch-otari-teladranqvov-vahe-hvovhannisjan-90937795.html
Սահմանադրության փոփոխություն պետք է, բայց ոչ օտարի թելադրանքով. Վահե Հովհաննիսյան
Սահմանադրության փոփոխություն պետք է, բայց ոչ օտարի թելադրանքով. Վահե Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Սահմանադրության փոփոխություն պետք է, բայց ոչ օտարի պահանջով։ 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T11:19+0400
2025-07-04T11:19+0400
2025-07-04T11:23+0400
սահմանադրություն
վահե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/02/77883738_0:37:1600:937_1920x0_80_0_0_9d4f0454b69d4c25460723e9720e1866.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրության 30-ամյակն այս տարի դիմավորելու ենք «ինքնիշխանության գագաթնակետին». Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Նա նախ մի քանի կետ է առանձացրել։Հովհաննիսյան նշել է, որ կար տարբերակ անյպես զարգանալու, որ 30 տարի անց չլիներ այս ողբերգական վիճակը։«Իհարկե կար։ Չարեցինք։ Կա՞ տարբերակ՝ կասեցնելու այն սցենարը, որով գնում ենք։ Դեռ կա, բայց դրա համար պետք է ներհանրային երկխոսություն և ծրագրային մտածողություն։ Վաղուց պետք է հասկացած լինեինք, որ ընդամենը մեկ ամսվա «ստրատեգիական մտածողության» հորիզոնով և իմպուլսիվ պատկերացումներով ոչ մի բան հնարավոր չէ անել»,– ասել է գրառման մեջ։Նախկին պատգմավորը նշել է, որ Սահմանադրության փոփոխություն պետք է, սակայն նախ պետք է փոխել իրավիճակը, ներկա իրավիճակին տալ գնահատական։«Այդ փոփոխությունից հետո միայն կարելի է փոխել Սահմանադրությունը՝ հաշվի առնելով յոթնամյա ողբերգության և ավելի երկար փուլի կոպիտ սխալները։ Ներքին թշնամանքի, ներքին բզկտվածության պայմաններում, օտարի պահանջով Սահմանադրություն փոխել չի կարելի։ Դա կբերի նոր, ավելի այլանդակ իրականության։ Մի պահի, իհարկե, գալու է անհրաժեշտություն նոր Սահմանադրության, որը կստեղծի մեխանիզմներ՝ պետական ինստիտուտների դիմադրողականությունը բարձրացնելու, այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու, ճակատագրական սխալներ թույլ չտալու համար»,– շարունակել է Հովհաննիսյանը։Նոր Սահմանադրությունը, ըստ Հովհաննիսյանի, պետք է ստեղծի նաև համակեցության նոր կանոններ, բազմակարծության և դրա իրացման հնարավորություններ՝ նոր հասարակության ձևավորման համար։ Բայց դրանից առաջ պետք է փոխվենք մենք։ Չփոխված իրականության, չփոխված ներքին մթնոլորտի պայմաններում ոչ մի լավ բան չի կարող ծնվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/02/77883738_23:0:1447:1068_1920x0_80_0_0_de275a0979b9530b973967db1ba7a8be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, վահե հովհաննիսյան
սահմանադրություն, վահե հովհաննիսյան
Սահմանադրության փոփոխություն պետք է, բայց ոչ օտարի թելադրանքով. Վահե Հովհաննիսյան
11:19 04.07.2025 (Թարմացված է: 11:23 04.07.2025) Սահմանադրության փոփոխություն պետք է, բայց ոչ օտարի պահանջով։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրության 30-ամյակն այս տարի դիմավորելու ենք «ինքնիշխանության գագաթնակետին». Այս մասին
ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Նա նախ մի քանի կետ է առանձացրել։
Հայկական զինուժը Մայր Աթոռում է
Երկու ազդեցիկ հայ միլիարդատերեր՝ Երևանի և Բաքվի բանտերում
Երկու արքեպիսկոպոս՝ ԱԱԾ մեկուսարանում
«Պատի նկարի» հրահանգները կատարողները՝ անմռունչ
Նույն նկարի դեմ պայքարողները՝ անծրագիր
Ամարասն ու Գանձասարը՝ չուլանի վերածվող
Հովհաննիսյան նշել է, որ կար տարբերակ անյպես զարգանալու, որ 30 տարի անց չլիներ այս ողբերգական վիճակը։
«Իհարկե կար։ Չարեցինք։ Կա՞ տարբերակ՝ կասեցնելու այն սցենարը, որով գնում ենք։ Դեռ կա, բայց դրա համար պետք է ներհանրային երկխոսություն և ծրագրային մտածողություն։ Վաղուց պետք է հասկացած լինեինք, որ ընդամենը մեկ ամսվա «ստրատեգիական մտածողության» հորիզոնով և իմպուլսիվ պատկերացումներով ոչ մի բան հնարավոր չէ անել»,– ասել է գրառման մեջ։
Նախկին պատգմավորը նշել է, որ Սահմանադրության փոփոխություն պետք է, սակայն նախ պետք է փոխել իրավիճակը, ներկա իրավիճակին տալ գնահատական։
«Այդ փոփոխությունից հետո միայն կարելի է փոխել Սահմանադրությունը՝ հաշվի առնելով յոթնամյա ողբերգության և ավելի երկար փուլի կոպիտ սխալները։ Ներքին թշնամանքի, ներքին բզկտվածության պայմաններում, օտարի պահանջով Սահմանադրություն փոխել չի կարելի։ Դա կբերի նոր, ավելի այլանդակ իրականության։ Մի պահի, իհարկե, գալու է անհրաժեշտություն նոր Սահմանադրության, որը կստեղծի մեխանիզմներ՝ պետական ինստիտուտների դիմադրողականությունը բարձրացնելու, այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու, ճակատագրական սխալներ թույլ չտալու համար»,– շարունակել է Հովհաննիսյանը։
Նոր Սահմանադրությունը, ըստ Հովհաննիսյանի, պետք է ստեղծի նաև համակեցության նոր կանոններ, բազմակարծության և դրա իրացման հնարավորություններ՝ նոր հասարակության ձևավորման համար։ Բայց դրանից առաջ պետք է փոխվենք մենք։ Չփոխված իրականության, չփոխված ներքին մթնոլորտի պայմաններում ոչ մի լավ բան չի կարող ծնվել։