00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հանձնարարել է եկեղեցականների կյանքի վերաբերյալ տեղեկություններ հավաքել․ Թաթոյան

© PhotoԱրման Թաթոյանը դատարանի բակում
Արման Թաթոյանը դատարանի բակում - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2025
Արման Թաթոյանը դատարանի բակում
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանի խոսքով՝ շատ ակնհայտ է, որ վարչապետը քաղաքական հրահանգներով ուղղորդում է իրավապահների գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Եկեղեցու դեմ այս գործընթացն ունի միմիայն քաղաքական ուղղորդում։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասաց իրավապաշտպան Արման Թաթոյանը։
«Շատ ակնհայտ է, որ վարչապետը քաղաքական հրահանգներով ուղղորդում է իրավապահների գործողությունները։ Նա անթաքույց դա ցույց է տալիս։ Շատ դժվար է այս ամենը իրավական գործընթաց կոչել»,-ասաց Թաթոյանը։
Նա ընդգծեց, որ եթե Աջապահյանի դեմ քրեական վարույթ են հարուցել, հիմք ունենալով 2024 թվականի հայտարարությունը, ապա հարց է առաջանում, թե ինչու դա չէին անում մինչ օրս։ Թաթոյանը վստահ է, իրավապահները պարզապես հիմքեր չէին գտել վարույթ նախաձեռնելու։
«Հարց է առաջանում, թե ինչու այս վարույթը համընկավ իշխող կուսակցության ղեկավարի քաղաքական դիրքորոշումների հետ»,-ասաց նա։
Թաթոյանը շեշտեց, որ ՔՊ-ականները, թաքնվելով հավատավոր քրիստոնյանի շղարշի տակ, հստակ ատելության խոսք են տարածում, վարկաբեկում եկեղեցականներին, փորձում հեղինակազրկել Հայ առաքելական եկեղեցին։
Այս ամենի հետևանքն այն է, որ հասարակությունը պառակտվում է, անհանդուրժողականությունը մեծանում է և լուրջ անվտանգային խնդիրներ են առաջանում երկրի ներսում։ Նախկին ՄԻՊ–ը հավելեց, որ սա հստակ գնահատական է , հիմնված փաստերի վրա։
ՀՀ նախկին ՄԻՊ–ը լրագրողներին ասաց, որ Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է եկեղեցականների կյանքի վերաբերյալ տեղեկություններ հավաքել։ Իսկ այս տեղեկությունը նա ստացել է ԵՊՀ–ում վարչապետի հետ կայացած հանդիպման մասնակիցներից: «Համապատասխան մարմիններին հանձնարարվել է տեղեկատվություն հավաքել կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ: Այս տեղեկատվությունը հայտնվել է հանրային ոլորտում և չի հերքվել»:
Թաթոյանը նկատեց, որ իշխանությունը ամենաբարձր մակարդակով խթանում է խտրականությունը, անհանդուրժողականությունը և հոգևորականության նկատմամբ թշնամանքը՝ օգտագործելով վարչական ռեսուրսները:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Իսկ հունիսի 27–ին Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Լրահոս
0