00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում մարդիկ այնքան էլ լավատես չեն խաղաղության օրակարգի նկատմամբ. Փաշինյան

© PhotoՆիկոլ Փաշինյանը ԱՄՆ–ում
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ–ում - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2025
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ–ում
Բաժանորդագրվել
Փաշինյանն ակնկալում է ստանալ միջազգային գործընկերների աջակցությունը, խաղաղության ճանապարհը շարունակելու նրանց խրախուսումը։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի– Sputnik. Հայաստանում մարդիկ այնքան էլ լավատես չեն խաղաղության օրակարգի նկատմամբ։ Այս մասին Antlantic council-ում ունեցած իր ելույթից հետո Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթի հետ հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այն հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանն այդպես հաստատակամ գնում դեպի Ադրբեջանի հետ խաղաղության, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հնարավոր չէ ունենալ իրական և աճող անկախություն, բարգավաճում և անվտանգություն առանց խաղաղության։
«Խաղաղությունն առանցքային է նույնիսկ ժողովրդավարության համար, որովհետև մենք չենք կարող ունենալ ժողովրդավարություն պատերազմի միջավայրում։ Կարող եմ ասել, որ պատմական գործոններով պայմանավորված, Հայաստանում մարդիկ այնքան էլ լավատես չեն խաղաղության օրակարգի առումով։ Բայց մյուս կողմից, եթե ինձ հարցնեիք` ես լավատես եմ, թե հոռետես, այդ հարցին ես կպատասխանեի, որ չեմ կարծում, որ մենք պետք է լինենք լավատես կամ հոռետես, մենք պետք է լինենք նախաձեռնող, ստեղծագործող և շարունակաբար աշխատենք այդ օրակարգի իրականացման ուղղությամբ»,– հայտարարել է Փաշինյանը:
Նա նշել է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գործընթացը հաջող կլինի, դրա միակ երաշխիքը համառ աշխատանքն է, քանի որ խաղաղության պոտենցիալ բարիքները կարևոր են ոչ միայն Հայաստանում ապրող մարդկանց համար, այլ ամբողջ տարածաշրջանի համար, և նույնիսկ միջազգային հանրությունը կշահի այդ դրանից։
Փաշինյանն ավելացրել է, որ ակնկալում է ստանալ միջազգային գործընկերների աջակցությունը, այս ճանապարհը շարունակելու նրանց խրախուսումը։
Նրա այս հայտարարություններին «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը` նշելով, որ չի ընդունում Փաշինյանի այն միտքը, որ միջազգային կոնսենսուս կա, որ հայ ազգը նահատակ ազգ է։
«Պատասխանատու կերպով պնդում եմ, որ որևէ միջազգային կոնսենսուս չկա, առ այն, որ մենք նահատակ ազգ ենք և մեր բան ու գործը նահատակվելն է, մեզ նահատակ ազգ է դարձրել ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2020 թ. սեպտեմբերի 27-ին խաղաղության պլանը մերժելով»,– գրել է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի ամենատարբեր ղեկավարներ իր հետ զրույցում ասում են, որ այս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի, հայ ժողովրդի դերը նահատակն է։ Նա ավելացրել է, որ նահատակ լինելու դերի դեմ ՀՀ իշխանությունները պայքարելու են և պայքարելու են հանուն սովորական կյանքով ապրող սովորական երկիր լինելու։
Լրահոս
0