https://arm.sputniknews.ru/20250204/pashinjany-gtel-e-inchpes-amnn-karvogh-e-ognel-hajastanin-harci-pataskhany-85443357.html
Փաշինյանը գտել է «ինչպե՞ս ԱՄՆ–ն կարող է օգնել Հայաստանին» հարցի պատասխանը
Փաշինյանը գտել է «ինչպե՞ս ԱՄՆ–ն կարող է օգնել Հայաստանին» հարցի պատասխանը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանն ընդհանուր առմամբ չափազանց բարդ է` լի պատմական հակադրություններով։ 04.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-04T10:45+0400
2025-02-04T10:45+0400
2025-02-04T10:46+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85440621_0:70:1600:970_1920x0_80_0_0_8ed9384ecb09d54410acf3190a049557.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում «Save Armenia»–ի կազմակերպած ընդունելության ժամանակ հայտարարել է, թե որն է ԱՄՆ–ի կողմից Հայաստանի Հանրապետությանն աջակցելու ամենաարդյունավետ տարբերակը։Նրա խոսքով` տարածաշրջանն ընդհանուր առմամբ չափազանց բարդ է` լի խորը պատմական հակադրություններով, որոնք նաև այսօր են արտացոլվում։ Փաշինյանը նշել է` այժմ պետք է այնպիսի օրակարգի վրա կենտրոնանալ, որը հեռանկար կբացի ապագայի համար։Խոսելով ժողովրդավարության մասին` նա շեշտել է, որ հիմա Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարություն, որը պետք է խորացնել և դնել ինստիտուցիոնալ հենքի վրա։Փաշինյանի «Իրական Հայաստանը» նմանվում է «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական նախագծին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85440621_0:0:1422:1066_1920x0_80_0_0_7858d13608d1e935cd6796fd4ae7a09a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ամն
հայաստան, նիկոլ փաշինյան, ամն
Փաշինյանը գտել է «ինչպե՞ս ԱՄՆ–ն կարող է օգնել Հայաստանին» հարցի պատասխանը
10:45 04.02.2025 (Թարմացված է: 10:46 04.02.2025) Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանն ընդհանուր առմամբ չափազանց բարդ է` լի պատմական հակադրություններով։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում «Save Armenia»–ի կազմակերպած ընդունելության ժամանակ հայտարարել է, թե որն է ԱՄՆ–ի կողմից Հայաստանի Հանրապետությանն աջակցելու ամենաարդյունավետ տարբերակը։
«Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից այն է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառվի։ Իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար»,– նշել է վարչապետը։
Նրա խոսքով` տարածաշրջանն ընդհանուր առմամբ չափազանց բարդ է` լի խորը պատմական հակադրություններով, որոնք նաև այսօր են արտացոլվում։ Փաշինյանը նշել է` այժմ պետք է այնպիսի օրակարգի վրա կենտրոնանալ, որը հեռանկար կբացի ապագայի համար։
Խոսելով ժողովրդավարության մասին` նա շեշտել է, որ հիմա Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարություն, որը պետք է խորացնել և դնել ինստիտուցիոնալ հենքի վրա։