00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
2 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի իրացման խնդիրների մասին Մոսկվան ազդակներ է ստանում. ԱԳՆ

© AP Photo / Abed HajjarԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2025
Բաժանորդագրվել
Սա հակամարտության ընթացքում երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվել է 2023 թվականի նոյեմբերին և տևել է ընդամենը 6 օր:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Մոսկվան ազդանշաններ է ստանում այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի իրականացման ժամանակ Գազայի հատվածում խնդիրներ են առաջանում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հրադադարի երկրորդ փուլի հետ կապված խնդիրներ կլինեն, և դրանք արդեն, հավանաբար, սկսվել են, քանի որ Իսրայելի իշխող շրջանակներից նման ուղերձներ են հնչում, թե ամեն ինչ չէ, որ իրենց գոհացնում է, թե ինչպես է ՀԱՄԱՍ-ը կատարել իր պարտավորությունները առաջին փուլում, ուստի մենք ոչինչ չենք բացառում», - ասել է նա «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի հարթակում:
Լավրովը նշել է, որ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Հորդանան գետի արևմտյան ափին: Վկայակոչելով «վստահության արժանի արտահոսքերը»՝ նա ասել է, որ Իսրայելի ծրագրերում, բացի Գազայի հատվածից պաղեստինցիներին արտաքսելուց, «նաև Հորդանան գետի հյուսիս-արևմտյան ափը լիակատար վերահսկողության տակ վերցնելն է»:
«Իհարկե, Գոլանի բարձունքների սիրիական հատվածն այժմ, Դոնալդ Թրամփի գալով, որը նախագահական առաջին ժամկետում դրանք հռչակել էր Իսրայելի մաս, արաբա-իսրայելական լիարժեք կայուն կարգավորման տեսանկյունից նույնպես կարելի է կորած հող համարել», - ասել է Լավրովը:
Մոսկվան շարունակում է համարել, որ 1967 թվականի սահմաններում պաղեստինյան պետության ստեղծումը, որի մայրաքաղաքն է Արևելյան Երուսաղեմը, Մերձավոր Արևելքի բազմաթիվ խնդիրների լուծման բանալին է:
Հունվարի 19-ից Գազայի հատվածում իրականացվում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի և իսրայելցի պատանդներին պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու գործարքի առաջին փուլը, որը նախատեսված է 42 օրվա համար: Համաձայնագրի կատարման երկու շաբաթվա ընթացքում Իսրայելը 18 պատանդ է ստացել և բանտերից ազատ արձակել ավելի քան 500 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում նրանց, որոնք ահաբեկչության համար ցմահ ազատազրկման էին դատապարտվել: Զուգահեռաբար, գործարքի շրջանակներում Իսրայելը Գազայի հատվածի բնակիչներին թույլ է տվել շարժվել անկլավի հարավից դեպի հյուսիս, իսկ իսրայելական զորքերն ըստ համաձայնագրի, լքում են Գազայի հատվածի դիրքերը: Զինադադարի սկսվելուն պես աճել են մարդասիրական օգնության մատակարարումները անկլավ։
Իսրայելը հետաձգել է պաղեստինցիների ազատ արձակումը բանտերից ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շրջանակում
Համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ը, որոնք համակարգող կենտրոն են ստեղծել Կահիրեում: Հրադադարի 16-րդ օրը Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պարտավորվել են բանակցություններ սկսել գործարքի երկրորդ փուլի շուրջ, որը ենթադրաբար նախատեսում է մնացած պատանդների ազատ արձակում, մշտական հրադադար և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում: Խաղաղ գործընթացի երաշխավորները խոսում են նաև երրորդ փուլի մասին, որը ներառում է զոհվածների մարմինների փոխանակում, Գազայի հատվածի վերականգնում և դրա շրջափակման ավարտ:
Լրահոս
0