https://arm.sputniknews.ru/20250127/erevani-transpvortum-kankhiki-shrjanarutjuny-tmramijvoci-pes-ban-er-tigran-avinjan-85154178.html
Երևանի տրանսպորտում կանխիկի շրջանառությունը թմրամիջոցի պես բան էր. Տիգրան Ավինյան
Երևանի տրանսպորտում կանխիկի շրջանառությունը թմրամիջոցի պես բան էր. Տիգրան Ավինյան
Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանի խոսքով` այժմ Երևանի հանրային տրանսպորտի վարորդներին մարդկային պայմաններ են առաջարկում, որպեսզի կանխիկ գործարքների մեջ չմտնեն։ 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T11:07+0400
2025-01-27T11:07+0400
2025-01-27T11:23+0400
հայաստան
տիգրան ավինյան
տրանսպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84359928_0:97:1280:817_1920x0_80_0_0_f266ca3a370580e401c0d9b3581b82a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ տրանսպորտային համակարգում կանխիկ գումարի շրջանառությունը թմրամիջոցի նման մի բան էր։ Նա այդ մասին հայտարարեց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։Նա ընդգծեց` հիմա առաջարկում են լավ աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն։ Վստահ է` այդպիսով ստեղծվում են մարդկային պայմաններ, որ վարորդն անի իր գործը, վարի ավտոբուսը, չմտնի որևէ կանխիկ գործարքի մեջ:Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բոլոր ավտոբուսներում կապարակնքված են մետաղադրամ ընդունող սարքերը, ամբողջական անցում է կատարվել էլեկտրոնային վճարման համակարգի։Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։Դեռ նախորդ տարվանից բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների առաջ են կանգնում. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք հաճախ ուղղակի չեն աշխատում։Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում է 8 տեսակի ուղետոմս։50 հազար դրամով տուգանել չեն կարող. Հայկ Մարությանը` ուղեվարձի թանկացման դեմ ակցիայի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84359928_0:0:1138:853_1920x0_80_0_0_58aed58245024a72affd835f0548f80d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան ավինյան, տրանսպորտ
հայաստան, տիգրան ավինյան, տրանսպորտ
Երևանի տրանսպորտում կանխիկի շրջանառությունը թմրամիջոցի պես բան էր. Տիգրան Ավինյան
11:07 27.01.2025 (Թարմացված է: 11:23 27.01.2025) Տիգրան Ավինյանի խոսքով` այժմ Երևանի հանրային տրանսպորտի վարորդներին մարդկային պայմաններ են առաջարկում, որպեսզի կանխիկ գործարքների մեջ չմտնեն։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ տրանսպորտային համակարգում կանխիկ գումարի շրջանառությունը թմրամիջոցի նման մի բան էր։ Նա այդ մասին հայտարարեց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Տրանսպորտային համակարգի ներդրումն իրապես բարդ գործընթաց էր։ Խոսքը միայն շարժակազմերի ավելացման, վարորդների պատրաստման մասին չէ, այլ տեխնիկական բազմաթիվ բարդությունների ներդրման։ Կանխիկ շրջանառությունը վերացնելու ժամանակ բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնել, վարորդները նույնիսկ հրաժարվել են երթևեկել, որովհետև տրանսպորտի համակարգում կանխիկ շրջանառությունը թմրամիջոցի նման մի բան էր։ Կար կոպեկ, ու անընդհատ այդ օբյեկտի շուրջը պտտվում էր, բայց վարորդները վստահաբար մեղավոր չեն»,– նշեց Ավինյանը։
Նա ընդգծեց` հիմա առաջարկում են լավ աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն։ Վստահ է` այդպիսով ստեղծվում են մարդկային պայմաններ, որ վարորդն անի իր գործը, վարի ավտոբուսը, չմտնի որևէ կանխիկ գործարքի մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բոլոր ավտոբուսներում կապարակնքված են մետաղադրամ ընդունող սարքերը, ամբողջական անցում է կատարվել էլեկտրոնային վճարման համակարգի։
Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։
Դեռ նախորդ տարվանից բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների առաջ են կանգնում. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք հաճախ ուղղակի չեն աշխատում։
Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում է
8 տեսակի ուղետոմս։