https://arm.sputniknews.ru/20250121/hetevum-enq-bajc-ardzaganqelu-ban-chka-azh-nakhagahy-baqvi-datavarutjan-masin-84968388.html
Հետևում ենք, բայց արձագանքելու բան չկա. ԱԺ նախագահը` Բաքվի «դատավարության» մասին
Հետևում ենք, բայց արձագանքելու բան չկա. ԱԺ նախագահը` Բաքվի «դատավարության» մասին
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը օգտագործեց «Արցախ» բառը, հետո ինքն իրեն ուղղեց` 4 անգամ կրկնելով «Ղարաբաղ» բառը։ 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T13:18+0400
2025-01-21T13:18+0400
2025-01-21T13:19+0400
հայաստան
արցախ
գերի
լեռնային ղարաբաղ
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72766897_0:0:1280:720_1920x0_80_0_0_75280684082daf9c8a00c0b228b4b8de.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բաքվում հայ ռազմագերիների «դատավարության» մասին ոչինչ չունի ասելու։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ տեսնում է` ինչ է կատարվում, հետևում է, բայց արձագանքելու որևէ բան չունի։Անդրադառնալով Արցախի նախկին պաշտոնյաների պնդումներին, որ հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրում գերիներին հետ բերելու համար` Սիմոնյանն ասաց, որ ԼՂ նախկին պաշտոնյաների ասածներին չի հետևում։«Լավ կլինի` իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն: Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետևանքը տեսանք: Իրենց կողմից ճիշտը լռելն է»,– հավելեց նա։ԱԺ նախագահը չհամաձայնեց պնդմանը, որ իշխանությունների որոշումով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում և արցախցիները մնացին առանց հայրենիքի։ Նա այդ մասին խոսելիս օգտագործեց «Արցախ» բառը, հետո ինքն իրեն ուղղեց` 4 անգամ կրկնելով «Ղարաբաղ» բառը։«Մեր կայացրած որոշումով չէ, Ղարաբաղը երբևիցե ՀՀ-ի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն: ՀՀ-ն որևիցե իր հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի և չի ունեցել»,– հավելեց նա։Հիշեցնենք` հունվարի 17-ին Ադրբեջանում սկսվեցին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին ժամանակ տվեց նյութերը ուսումնասիրելու համար, սակայն մերժեց համատեղել նրա գործը մյուսների հետ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72766897_175:0:1135:720_1920x0_80_0_0_34a9e5c61cdac1c07ff00733d22e803b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, գերի, լեռնային ղարաբաղ, ալեն սիմոնյան
հայաստան, արցախ, գերի, լեռնային ղարաբաղ, ալեն սիմոնյան
Հետևում ենք, բայց արձագանքելու բան չկա. ԱԺ նախագահը` Բաքվի «դատավարության» մասին
13:18 21.01.2025 (Թարմացված է: 13:19 21.01.2025) Ալեն Սիմոնյանը օգտագործեց «Արցախ» բառը, հետո ինքն իրեն ուղղեց` 4 անգամ կրկնելով «Ղարաբաղ» բառը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բաքվում հայ ռազմագերիների «դատավարության» մասին ոչինչ չունի ասելու։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ տեսնում է` ինչ է կատարվում, հետևում է, բայց արձագանքելու որևէ բան չունի։
«Ցավալի է, հույս ունենանք, որ դատավարության ավարտից հետո այն հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու և ազատելու քննարկում ունենալ կամ ինչ-որ ձևով այդ հարցը լուծել»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի նախկին պաշտոնյաների պնդումներին, որ հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրում գերիներին հետ բերելու համար` Սիմոնյանն ասաց, որ ԼՂ նախկին պաշտոնյաների ասածներին չի հետևում։
«Լավ կլինի` իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն: Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետևանքը տեսանք: Իրենց կողմից ճիշտը լռելն է»,– հավելեց նա։
ԱԺ նախագահը չհամաձայնեց պնդմանը, որ իշխանությունների որոշումով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում և արցախցիները մնացին առանց հայրենիքի։ Նա այդ մասին խոսելիս օգտագործեց «Արցախ» բառը, հետո ինքն իրեն ուղղեց` 4 անգամ կրկնելով «Ղարաբաղ» բառը։
«Մեր կայացրած որոշումով չէ, Ղարաբաղը երբևիցե ՀՀ-ի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն: ՀՀ-ն որևիցե իր հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի և չի ունեցել»,– հավելեց նա։
Հիշեցնենք` հունվարի 17-ին Ադրբեջանում
սկսվեցին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Բաքվի դատարանը
Ռուբեն Վարդանյանին ժամանակ տվեց նյութերը ուսումնասիրելու համար, սակայն մերժեց համատեղել նրա գործը մյուսների հետ։