00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ում հարգանքի տուրք մատուցեցին Մհեր Սահակյանին և լսեցին ՔՊ–ական նոր պատգամավորի երդումը

© Sputnik / Asatur YesayantsԱԺ
ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2025
ԱԺ
Բաժանորդագրվել
Ջուլիետա Ազարյանը երդվեց, որ բարեխղճորեն կկատարի ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԱԺ պատգամավորներն այսօրվա նիստում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին ավտովթարի զոհ դարձած Մհեր Սահակյանին («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի մահացած պատգամավորին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավոր Ջուլիետա Ազարյանին, որը կփոխարինի Դավիթ Առուշանյանին։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած Դավիթ Առուշանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրություն։ Մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետտա Ազարյանին»,– նշեց Սիմոնյանը։
Ազարյանն ԱԺ ամբիոնից երդվեց, որ բարեխղճորեն կկատարի ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, կպահպանի ՀՀ սահմանադրությունն ու օրենքները։
Հիշեցնենք, որ Դավիթ Առուշանյանը Շիրակի մարզպետ նշանակվեց 2024 թվականի դեկտեմբերի 19-ին, իսկ մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 11-ին։
Լրահոս
0