https://arm.sputniknews.ru/20250119/verin-larsi-mvot-shurj-400-hajkakan-bernatar-ka-kutakvats-84902256.html
Վերին Լարսի մոտ շուրջ 400 հայկական բեռնատար կա կուտակված
Վերին Լարսի մոտ շուրջ 400 հայկական բեռնատար կա կուտակված
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 400 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք... 19.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-19T10:50+0400
2025-01-19T10:50+0400
2025-01-19T10:50+0400
լարս
վերին լարս
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74394979_0:146:1600:1046_1920x0_80_0_0_ef13a2f56d61ca4e013ecb0f6525c14e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 400 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 1325 բեռնատար տարբեր երկրներից։ Երեկ անցակետով երթևեկությունը մի քանի ժամով փակվել էր կցորդիչով բեռնատարների համար, այսօր առավոտվանից այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74394979_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d0eb9a455b526b4c6dff660e643118ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, վերին լարս, բեռնատար
լարս, վերին լարս, բեռնատար
Վերին Լարսի մոտ շուրջ 400 հայկական բեռնատար կա կուտակված
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 400 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 1325 բեռնատար տարբեր երկրներից։ Երեկ անցակետով երթևեկությունը մի քանի ժամով փակվել էր կցորդիչով բեռնատարների համար, այսօր առավոտվանից այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: