https://arm.sputniknews.ru/20250114/israjelakan-harvatsneri-hetevanqvov-zvoheri-tivy-gazaji-hatvatsum-gerazancel-e-466-hazary-84765978.html
Իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը Գազայի հատվածում գերազանցել է 46,6 հազարը
Իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը Գազայի հատվածում գերազանցել է 46,6 հազարը
Sputnik Արմենիա
ՑԱԽԱԼ-ը 2023 թվականի հոկտեմբերից ամեն օր հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Բացի այդ, Իսրայելը շրջափակել է անկլավը, դադարեցվել են ջրի, էլեկտրականության... 14.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-14T16:52+0400
2025-01-14T16:52+0400
2025-01-14T16:52+0400
գազայի հատված
իսրայել
պաղեստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81846857_0:160:3072:1888_1920x0_80_0_0_0d4af930ec2097b272deb5c4075cf2d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը հակամարտության սկզբից հասել է 46 645-ի, տուժել է ավելի քան 110 հազար մարդ: Այս մասին հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝ միայն նախորդ օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 61 մարդ:Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժել են Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, վերցրել ավելի քան 200 պատանդ: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվել է մոտ 1,2 հազար մարդ։Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81846857_171:0:2902:2048_1920x0_80_0_0_9103de56ff484cb064df71afc2d3b563.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, պաղեստին
գազայի հատված, իսրայել, պաղեստին
Իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը Գազայի հատվածում գերազանցել է 46,6 հազարը
ՑԱԽԱԼ-ը 2023 թվականի հոկտեմբերից ամեն օր հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Բացի այդ, Իսրայելը շրջափակել է անկլավը, դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը հակամարտության սկզբից հասել է 46 645-ի, տուժել է ավելի քան 110 հազար մարդ: Այս մասին հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ միայն նախորդ օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 61 մարդ:
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպանտները Գազայի հատվածում իրականացրել են ընտանիքների 4 զանգվածային սպանություն՝ կա 61 զոհ, հիվանդանոցներ է ընդունվել 281 տուժած», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժել են Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, վերցրել ավելի քան 200 պատանդ: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվել է մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: