https://arm.sputniknews.ru/20250114/irani-het-rusastani-pajmanagirn-ughghvats-che-voreve-meki-dem-rd-ag-nakharar-84762815.html
Իրանի հետ Ռուսաստանի պայմանագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ. ՌԴ ԱԳ նախարար
Իրանի հետ Ռուսաստանի պայմանագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ. ՌԴ ԱԳ նախարար
Sputnik Արմենիա
Արևմուտքը միշտ փորձում է ինչ-որ մարտահրավերներ և սպառնալիքներ փնտրել այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններում՝ լինի դա Իրանը, թե Չինաստանը։ 14.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-14T15:30+0400
2025-01-14T15:30+0400
2025-01-14T15:30+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2849:1603_1920x0_80_0_0_273d6701a63cba0e3238ce1167c705fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Իրանի հետ Ռուսաստանի գործընկերությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տարվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ: Այսպես է նա մեկնաբանել Թեհրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առաջիկա ստորագրումը:Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերները միշտ ցանկանում են որևէ թեմա գտնել ցանկացած հարցում՝ ինչ-որ մեկի հետ, լինի դա Իրանը, ԿԺԴՀ-ն, Չինաստանը և այլ պետություններ, Ռուսաստանի հարաբերություններից մտացածին սպառնալիքներ բացահայտելու նպատակով։Խոսելով Մոսկվայի մերձավորարևելյան քաղաքականության մասին՝ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի հեռանում այդ տարածաշրջանից:Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին անցկացվելիք բանակցությունների ավարտին կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին երկկողմ պայմանագիրը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2731:2048_1920x0_80_0_0_683f6dcac42e19d304467320e244d4ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ լավրով
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, սերգեյ լավրով
Իրանի հետ Ռուսաստանի պայմանագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ. ՌԴ ԱԳ նախարար
Արևմուտքը միշտ փորձում է ինչ-որ մարտահրավերներ և սպառնալիքներ փնտրել այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններում՝ լինի դա Իրանը, թե Չինաստանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Իրանի հետ Ռուսաստանի գործընկերությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տարվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ: Այսպես է նա մեկնաբանել Թեհրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առաջիկա ստորագրումը:
Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերները միշտ ցանկանում են որևէ թեմա գտնել ցանկացած հարցում՝ ինչ-որ մեկի հետ, լինի դա Իրանը, ԿԺԴՀ-ն, Չինաստանը և այլ պետություններ, Ռուսաստանի հարաբերություններից մտացածին սպառնալիքներ բացահայտելու նպատակով։
«Տվյալ պայմանագիրը, ինչպես, ի դեպ, ԿԺԴՀ-ի հետ մեր պայմանագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այն կառուցողական բնույթ է կրում և ուղղված է Ռուսաստանի և Իրանի կարողությունների ամրապնդմանը՝ պաշտպանունակությունն ավելի լավ ապահովելու նպատակով», - ասել է Լավրովը։
Խոսելով Մոսկվայի մերձավորարևելյան քաղաքականության մասին՝ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի հեռանում այդ տարածաշրջանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին անցկացվելիք բանակցությունների ավարտին կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին երկկողմ պայմանագիրը: