https://arm.sputniknews.ru/20250108/hajtni-e-inch-nvernervov-e-pashinjany-veradardzel-mvoskvajic-84590933.html
Հայտնի է` Փաշինյանն ինչ նվերներով է վերադարձել Մոսկվայից. «Ժողովուրդ»
Հայտնի է` Փաշինյանն ինչ նվերներով է վերադարձել Մոսկվայից. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Ամենաթանկ նվերը մատուցել է ՌԴ վարչապետը։ 08.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-08T11:19+0400
2025-01-08T11:19+0400
2025-01-08T11:22+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
մոսկվա
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83946071_0:0:1280:720_1920x0_80_0_0_311e656c03c9b74687c6f102f87c1035.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից վերադարձել է թանկարժեք նվերներով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի» համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրել է 650 հազար 328 դրամ արժողությամբ սպասք։Համաձայն նվերների հաշվառման ձևաթղթի՝ թեյի սպասքը կոչվել է «Ձմեռային հեքիաթ»։Սպասքը զարդարված է մանրանկարչությամբ՝ բնապատկերներով, հեքիաթային տեսարաններով, տոնական եթերով և զարդանախշերով, որոնք բնորոշ են կայսերական ճենապակյա գործարանի ամենահայտնի նկարիչներից մեկին՝ Ա․Վ․ Վորոբյովսկուն (1906-1992)։Սպասքը պատրաստված է ոսկրային ճենապակուց, ընդհանուր 20 կտոր է՝ 1 թեյնիկ, 1 շաքարաման, 6 թեյի բաժակ, 6 փոքր ափսե, 6 մեծ ափսե։Նիկոլ Փաշինյանը հաջորդ նվերը ստացել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովի կողմից։ ՀՀ վարչապետը նվեր է ստացել «Իչան կալա» նկարը, որը ձեռքի աշխատանք է պատրաստված արույրից:Նվերը պատված է եղել 999 հարգի ոսկով և էմալով։ Նկարի շրջանակը ամբողջությամբ պատրաստված է ձեռքով և փայտից է։ Ֆոնը պատրաստված է ալկանտարի կաշվով։Նվերի ընդհանուր արժեքը կազմել է 627 հազար 733 դրամ։Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովն էլ Փաշինյանին կտավ է նվիրել։ Ղրղըզ վարպետների ստեղծած կտավի վրա Արարատ լեռան ստորոտում գտնվող հնագույն Խոր Վիրապ վանքի պատկերն է։ Նկարը պատրաստված է բնական ֆետրից՝ էկոլոգիապես մաքուր նյութից, որը դարեր շարունակ օգտագործվել է ղրղըզ ժողովրդի ավանդական արհեստներում։Աննա Հակոբյանի վատիկանյան այցի ընթացքում միայն հյուրանոցի վրա ծախսվել է 787.000 դրամ
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83946071_175:0:1135:720_1920x0_80_0_0_398f3ba3d9e66a630efc85b503d23cc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), մոսկվա, նիկոլ փաշինյան
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), մոսկվա, նիկոլ փաշինյան
Հայտնի է` Փաշինյանն ինչ նվերներով է վերադարձել Մոսկվայից. «Ժողովուրդ»
11:19 08.01.2025 (Թարմացված է: 11:22 08.01.2025) Ամենաթանկ նվերը մատուցել է ՌԴ վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից վերադարձել է թանկարժեք նվերներով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Փաշինյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Փաշինյանը 3 երկրների վարչապետներից նվերներ է ստացել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 358 հազար դրամ»,– նշում է պարբերականը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի» համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրել է 650 հազար 328 դրամ արժողությամբ սպասք։
Համաձայն նվերների հաշվառման ձևաթղթի՝ թեյի սպասքը կոչվել է «Ձմեռային հեքիաթ»։
Սպասքը զարդարված է մանրանկարչությամբ՝ բնապատկերներով, հեքիաթային տեսարաններով, տոնական եթերով և զարդանախշերով, որոնք բնորոշ են կայսերական ճենապակյա գործարանի ամենահայտնի նկարիչներից մեկին՝ Ա․Վ․ Վորոբյովսկուն (1906-1992)։
Սպասքը պատրաստված է ոսկրային ճենապակուց, ընդհանուր 20 կտոր է՝ 1 թեյնիկ, 1 շաքարաման, 6 թեյի բաժակ, 6 փոքր ափսե, 6 մեծ ափսե։
Նիկոլ Փաշինյանը հաջորդ նվերը ստացել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովի կողմից։ ՀՀ վարչապետը նվեր է ստացել «Իչան կալա» նկարը, որը ձեռքի աշխատանք է պատրաստված արույրից:
Նվերը պատված է եղել 999 հարգի ոսկով և էմալով։ Նկարի շրջանակը ամբողջությամբ պատրաստված է ձեռքով և փայտից է։ Ֆոնը պատրաստված է ալկանտարի կաշվով։
Նվերի ընդհանուր արժեքը կազմել է 627 հազար 733 դրամ։
Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովն էլ Փաշինյանին կտավ է նվիրել։ Ղրղըզ վարպետների ստեղծած կտավի վրա Արարատ լեռան ստորոտում գտնվող հնագույն Խոր Վիրապ վանքի պատկերն է։ Նկարը պատրաստված է բնական ֆետրից՝ էկոլոգիապես մաքուր նյութից, որը դարեր շարունակ օգտագործվել է ղրղըզ ժողովրդի ավանդական արհեստներում։