https://arm.sputniknews.ru/20241226/verin-larsy-bac-e-bajc-kutakumnery-chen-veranum-qani-hajkakan-bernatar-ka-hertum-84336341.html
Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում․ քանի՞ հայկական բեռնատար կա հերթում
Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում․ քանի՞ հայկական բեռնատար կա հերթում
Sputnik Արմենիա
Վերջին տվյալներով` հերթագրված բեռնատարների ընդհանուր թիվը 1735 է։ 26.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-26T11:11+0400
2024-12-26T11:11+0400
2024-12-26T11:11+0400
հայաստան
լարս
վերին լարս
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74394893_0:300:1600:1200_1920x0_80_0_0_348d22f1f16811d37a0c0cd94f244fd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74394893_0:0:1600:1200_1920x0_80_0_0_838cf02ea955e2032bdf97d7dc484d27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լարս, վերին լարս, բեռնատար
հայաստան, լարս, վերին լարս, բեռնատար
Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում․ քանի՞ հայկական բեռնատար կա հերթում
Վերջին տվյալներով` հերթագրված բեռնատարների ընդհանուր թիվը 1735 է։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1735 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 658-ը հայկական են։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: