00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի և Իսրայելի միջև պայմանավորվածության մասին դժվար է ենթադրություն անելը․ Մելքոնյան

Թուրքիայի և Իսրայելի միջև պայմանավորվածության մասին դժվար է ենթադրություն անելը․ Մելքոնյան
Բաժանորդագրվել
Սիրիայում Ասադի իշխանության անկումը առաջացրել է Մերձավոր Արևելքի վերաձևման հետևանք․ Թուրքիայի աջակցությամբ փաստացի իշխանության եկեծ զինված ուժերը, որոնց մարշը, ինչպես հայտարարել էր Էրդողանը, սկսվեց հյուսիսից՝ Հալեպով, հաշված օրերում հասան հարավ՝ մայրաքաղաք Դասամասկոս, ապա շարունակեցին նվաճումը դեպի քրդաբնակ բնակավայրեր՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքն, օրինակ, դեկտեմբերի 9-ից ամբողջությամբ անցել է ընդդիմադիր «Սիրիական ազգային բանակի» վերահսկողության տակ։
Դամասկոսի մատույցներում է նաև ՑԱՀԱԼ-ը՝ Իսրայելի բանակը։ 1973 թվականից ի վեր առաջին անգամ իսրայելական ուժերը ներխուժեցին Սիրիա․ նախ անցան Գոլանի բարձունքները և երեկվա դրությամբ մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության են հասել։ Կարելի է հիշել ամիսներ առաջ Էրդողանի հայտարարություները եղբայրական պաղեստինցիներին կոտորող Նեթանյահուի հասցեին։ Օրեր աջառ էլ Իսրայելի վարչապետն ակնարկել էր Սիրիայում իշխանությունը տապալելու գործում իր մեծ օգնության՝ պրոիրանական ուժերն ու դիմադրողունակությունը հնարավորին չեզոքացնելու մասին։ Այսօր Նեթանյահուի բանակը հաջողությամբ առաջանում ու ամրանում է Թուրքիայի աջակցությամբ նվաճված Սիրայի տարածքում։ Ինչու՞ չեն հանդիպում դիմադրության։
«Թուրքիայի ու Իսրայելի միջև կոնկրետ պայմանավորվածության մասին դժվար է ենթադրություն անելը․ յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը»,- կարծում է պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Իսրայելի նպատակը հետևյալն էր՝ թույլ չտալ որ իրանական, պրոիրանական խմբավորումները ներկայություն ունենան իր սահմանների մոտ, իսկ հիմա հնարավորությունների պատուհան է բացվե Իսրայելի համար»։
Իսկ արդյոք հաջորդ նպատարակետը Հարավային Կովկաս հասնելն է, ինչպես հայտարարում են Թուրքիայից․ իսրայելագետի կարծիքով՝ իրականում Հարավային Կովկաս արդեն հասել են, այլ բան է ուժի կիրառման մասին խոսելը․
«Եթե ունեն ռազամական ներկայություն Ադրբեջանում, եթե ունեն «Շուշիի հռչակագիր», որը փաստացի անվտանգության պակտ է Ադրբեջանի հետ, եթե իրենք նախապայմաններ են դնում Հայաստանի դեմ՝ եթե Հայաստանը չիրականացնի, չի կարող գոյատևել, այո՛, կարելի է ասել՝ Թուրքիան արդեն Հարավային Կովկասում է։ Բայց եթե խոսքը ուժի կիրառման մասին է՝ երբ նրանք տեսնում են, որ ուժի կիրառումը աշխատում է, կարող են կիրառել այլ երկրների, տարածաշրջանների դեմ»։
Լրահոս
0