https://arm.sputniknews.ru/20241118/sarecman-tarberakn-anynduneli-e-kremlum-meknabanel-en-erdvoghani-tsragiry-83115383.html
Սառեցման տարբերակն անընդունելի է. Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի ծրագիրը
Սառեցման տարբերակն անընդունելի է. Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի ծրագիրը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները չեն քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման թուրքական ծրագիրը։ 18.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-18T14:47+0400
2024-11-18T14:47+0400
2024-11-18T14:50+0400
ռուսաստան
ռեջեփ թայիփ էրդողան
ուկրաինա
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75077769_0:211:2778:1774_1920x0_80_0_0_6c755328018ece4372a477fc27680c34.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ընդունելի չի համարում ռազմաճակատի գծում ռազմական գործողությունները սառեցնելու տարբերակը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրի մասին լուրերը։Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Էրդողանը մտադիր է ուկրաինական հակամարտության վերաբերյալ ծրագիր ներկայացնել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20-ի գագաթնաժողովում։ Ըստ այդ հրապարակումների՝ փաստաթուղթը ներառում է շփման գծում մարտական գործողությունների սառեցում, ապառազմականացված գոտու ստեղծում Դոնբասի Արևելքում և միջազգային զորքերի տեղակայում:Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են այդ ծրագիրը վերջին շփումների ընթացքում, Կրեմլի ներկայացուցիչը բացասական է պատասխանել:«Ո՛չ, դա չի քննարկվել։ Մենք ուշադրություն ենք դարձրել հրապարակումներին, սակայն այդ ծրագրի էության և դրա մանրամասների մասին տեղեկություն չունենք»,- ասել է Պեսկովը։ԶԼՄ–ների տեղեկություններով՝ Էրդողանի նախաձեռնությունը նաև նախատեսում է, որ Ուկրաինան առնվազն 10 տարով կհետաձգի ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: Փոխարենը առաջարկվում է շարունակել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75077769_0:0:2732:2048_1920x0_80_0_0_393fb099207fadbfa52ee2610e92e08c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ռեջեփ թայիփ էրդողան, ուկրաինա, դմիտրի պեսկով
ռուսաստան, ռեջեփ թայիփ էրդողան, ուկրաինա, դմիտրի պեսկով
Սառեցման տարբերակն անընդունելի է. Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի ծրագիրը
14:47 18.11.2024 (Թարմացված է: 14:50 18.11.2024) Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները չեն քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման թուրքական ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ընդունելի չի համարում ռազմաճակատի գծում ռազմական գործողությունները սառեցնելու տարբերակը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրի մասին լուրերը։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ
Էրդողանը մտադիր է ուկրաինական հակամարտության վերաբերյալ ծրագիր ներկայացնել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20-ի գագաթնաժողովում։ Ըստ այդ հրապարակումների՝ փաստաթուղթը ներառում է շփման գծում մարտական գործողությունների սառեցում, ապառազմականացված գոտու ստեղծում Դոնբասի Արևելքում և միջազգային զորքերի տեղակայում:
«Մարտական բախման գծում սառեցման տարբերակն անընդունելի է ռուսական կողմի համար։ Հունիսին նախագահ Պուտինի հնչեցրած պայմանները շարունակում են արդիական մնալ, դրանք հստակ սահմանում են, թե ինչ է պետք ռազմական գործողությունների դադարեցման համար»,- ընդգծել է Պեսկովը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են այդ ծրագիրը վերջին շփումների ընթացքում, Կրեմլի ներկայացուցիչը բացասական է պատասխանել:
«Ո՛չ, դա չի քննարկվել։ Մենք ուշադրություն ենք դարձրել հրապարակումներին, սակայն այդ ծրագրի էության և դրա մանրամասների մասին տեղեկություն չունենք»,- ասել է Պեսկովը։
ԶԼՄ–ների տեղեկություններով՝ Էրդողանի նախաձեռնությունը նաև նախատեսում է, որ Ուկրաինան առնվազն 10 տարով կհետաձգի ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: Փոխարենը առաջարկվում է շարունակել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։