https://arm.sputniknews.ru/20240718/belgvorvodi-vra-hardzakman-hetevanqvov-tuzhats-aveli-qan-70-mard-gtnvum-e-hivandanvocnerum-78454582.html
Բելգորոդի վրա հարձակման հետևանքով տուժած ավելի քան 70 մարդ գտնվում է հիվանդանոցներում
Բելգորոդի վրա հարձակման հետևանքով տուժած ավելի քան 70 մարդ գտնվում է հիվանդանոցներում
Sputnik Արմենիա
Հուլիւսի 17-ին մարզի վրա հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ՝ երիտասարդ ամուսիններ։ 18.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-18T11:52+0400
2024-07-18T11:52+0400
2024-08-19T14:55+0400
բելգորոդ
վիրավոր
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0c/75622772_0:0:3072:1728_1920x0_80_0_0_79b609b5e03303191ed71e49d52e96b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից տուժած Բելգորոդի մարզի ավելի քան 70 բնակիչներ գտնվում են տարածաշրջանի և Մոսկվայի հիվանդանոցներում, Նրանցից 8-ը երեխաներ են, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։Մարզի ղեկավարի խոսքով, հուլիսի 17-ին տեղի ունեցած գրոհի հետևանքով զոհվել է 2 մարդ՝ երիտասարդ ամուսիններ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 5 մարդ։ Նրանք բոլորը գտնվում են բուժհաստատություններում և ստանում են անհրաժեշտ օգնություն։Հուլիսի 11-ի երեկոյան մարզպետը հայտնել էր, որ մարզի Շեբեկինո քաղաքի մանկական խաղահրապարակին Ուկրաինայի զինված ուժերի դրոնի գրոհի հետևանքով 5 երեխա է վիրավորվել․ նրանցից 2-ի վիճակը ծանր է: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս հարձակումն անվանել է երեխաների դեմ կանխամտածված ահաբեկչություն և Կիևին միջազգային դատապարտման կոչ է արել:
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0c/75622772_160:0:2891:2048_1920x0_80_0_0_1beb598e87253fc8c42babea12fde900.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, վիրավոր, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
բելգորոդ, վիրավոր, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Բելգորոդի վրա հարձակման հետևանքով տուժած ավելի քան 70 մարդ գտնվում է հիվանդանոցներում
11:52 18.07.2024 (Թարմացված է: 14:55 19.08.2024) Հուլիւսի 17-ին մարզի վրա հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ՝ երիտասարդ ամուսիններ։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից տուժած Բելգորոդի մարզի ավելի քան 70 բնակիչներ գտնվում են տարածաշրջանի և Մոսկվայի հիվանդանոցներում, Նրանցից 8-ը երեխաներ են, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ընդհանուր առմամբ, Մոսկվայի և Բելգորոդի մարզի հիվանդանոցներում գտնվում է 71 մարդ (այդ թվում 65-ը` Բելգորոդի մարզում, 6-ը՝ Մոսկվայում), նրանցից 8-ը երեխաներ են։ Ամենածանր վիճակը շեբեկինցի տղայինն է, ով դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկներն ամեն ինչ անում են նրա կյանքը փրկելու համար»,- ասել է Գլադկովը Telegram-ալիքի տեսահաղորդագրության մեջ։
Մարզի ղեկավարի խոսքով, հուլիսի 17-ին տեղի ունեցած գրոհի հետևանքով զոհվել է 2 մարդ՝ երիտասարդ ամուսիններ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 5 մարդ։ Նրանք բոլորը գտնվում են բուժհաստատություններում և ստանում են անհրաժեշտ օգնություն։
Հուլիսի 11-ի երեկոյան մարզպետը հայտնել էր, որ մարզի Շեբեկինո քաղաքի մանկական խաղահրապարակին Ուկրաինայի զինված ուժերի դրոնի գրոհի հետևանքով 5 երեխա է վիրավորվել․ նրանցից 2-ի վիճակը ծանր է: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս հարձակումն անվանել է երեխաների դեմ կանխամտածված ահաբեկչություն և Կիևին միջազգային դատապարտման կոչ է արել: