https://arm.sputniknews.ru/20240702/nato-n-mtadir-e-mijvocner-dzernarkel-ukrainajin-ognutjuny-trampic-pashtpanelu-hamar-77896300.html
ՆԱՏՕ-ն մտադիր է միջոցներ ձեռնարկել Կիևին տրամադրվող օգնությունը Թրամփից պաշտպանելու համար
ՆԱՏՕ-ն մտադիր է միջոցներ ձեռնարկել Կիևին տրամադրվող օգնությունը Թրամփից պաշտպանելու համար
Sputnik Արմենիա
Նախատեսվող քայլերի մասին կհայտարարվի հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: 02.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-02T17:45+0400
2024-07-02T17:45+0400
2024-08-19T15:02+0400
նատօ
ուկրաինա
ամն
եվրամիություն
դոնալդ թրամփ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72912554_0:84:1600:984_1920x0_80_0_0_0b74e922d3f6f43eb34060ea0ef8900c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ում արդեն նոր միջոցներ են նախապատրաստել Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն տրամադրելու նպատակով․ դրանք պետք է հայտարարվեն դաշինքի՝ այս ամիս Վաշինգտոնում անցկացվելիք գագաթնաժողովում: Ակննկալվում է, որ նոր միջոցառումների շրջանակում Կիև կուղարկվի բարձրաստիճան պաշտոնյա, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:Նման որոշում է կայացվել Եվրոպայում աջակողմյան կուսակցությունների աճող ժողովրդականության և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու հավանական հեռանկարի ֆոնին:Բացի այդ, Հյուսիսատլանտյան դաշինքը ծրագրում է գերմանական Վիսբադենում ստեղծել կենտրոնակայան՝ Ուկրաինա ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարումների համակարգման, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ուսուցման համար:Թեև WSJ-ն նշում է, որ այս նոր նախաձեռնությունները մշակվել են մի քանի ամսվա ընթացքում, սակայն ակնհայտ է, որ դրանք հատուկ հրատապություն են ստացել Թրամփի հետ հեռուստաբանավեճում Բայդենի թույլ ելույթից հետո:Դաշինքում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերի խոսքով՝ որոշումն ընդունվել է Ուկրաինային Թրամփի օգնությունից պաշտպանելու անհրաժեշտության բերումով:Ուկրաինան չի ցանկանում երկարացնել Ռուսաստանի հետ զինված հակամարտությունը. ԶելենսկիԴոնալդ Թրամփը բազմիցս քննադատել Է ՆԱՏՕ-ի երկրներին «հաշիվները չվճարելու» համար: Փետրվարի սկզբին The New York Times-ը գրել էր, որ Թրամփի՝ նախագահի պաշտոնին վերադառնալու հեռանկարը ստիպել է գերմանացի պաշտոնյաներին և ՆԱՏՕ-ի նրանց գործընկերներին ոչ պաշտոնական քննարկումներ սկսել, թե արդյոք դաշինքը կարող է գոյություն ունենալ առանց Վաշինգտոնի առաջնորդության:Մարտի վերջին ԱՄՆ նախկին նախագահը ԵՄ անդամ պետություններին մեղադրել էր շահամոլության մեջ, ինչպես նաև նրանց կոչ էր արել արդարացի վերաբերվել Ամերիկային ու վճարել Հյուսիսատլանտյան դաշինքի ծախսերի իրենց մասնաբաժինը՝ ամերիկյան կողմի հետագա աջակցություն ստանալը երաշխավորելու համար:
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72912554_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f98a8cb58e32f643b1f962c21085f0c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, ուկրաինա, ամն, եվրամիություն, դոնալդ թրամփ
նատօ, ուկրաինա, ամն, եվրամիություն, դոնալդ թրամփ
ՆԱՏՕ-ն մտադիր է միջոցներ ձեռնարկել Կիևին տրամադրվող օգնությունը Թրամփից պաշտպանելու համար
17:45 02.07.2024 (Թարմացված է: 15:02 19.08.2024) Նախատեսվող քայլերի մասին կհայտարարվի հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ում արդեն նոր միջոցներ են նախապատրաստել Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն տրամադրելու նպատակով․ դրանք պետք է հայտարարվեն դաշինքի՝ այս ամիս Վաշինգտոնում անցկացվելիք գագաթնաժողովում: Ակննկալվում է, որ նոր միջոցառումների շրջանակում Կիև կուղարկվի բարձրաստիճան պաշտոնյա, գրում է
The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նման որոշում է կայացվել Եվրոպայում աջակողմյան կուսակցությունների աճող ժողովրդականության և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու հավանական հեռանկարի ֆոնին:
«Այդ քայլերը նպատակ ունեն խթանելու դաշինքին միանալու ուկրաինական հեռանկարները՝ միաժամանակ նրան չառաջարկելով անդամակցություն։ Դրանք առաջարկվում են Եվրոպայում աջակողմյան ուժերի ակտիվացման և Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու և Ուկրաինային տրամադրվող ամերիկյան աջակցությունը կրճատելու հավանականության ֆոնին», — գրում է պարբերականը։
Բացի այդ, Հյուսիսատլանտյան դաշինքը ծրագրում է գերմանական Վիսբադենում ստեղծել կենտրոնակայան՝ Ուկրաինա ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարումների համակարգման, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ուսուցման համար:
Թեև WSJ-ն նշում է, որ այս նոր նախաձեռնությունները մշակվել են մի քանի ամսվա ընթացքում, սակայն ակնհայտ է, որ դրանք հատուկ հրատապություն են ստացել Թրամփի հետ հեռուստաբանավեճում Բայդենի թույլ ելույթից հետո:
Դաշինքում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերի խոսքով՝ որոշումն ընդունվել է Ուկրաինային Թրամփի օգնությունից պաշտպանելու անհրաժեշտության բերումով:
Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել Է ՆԱՏՕ-ի երկրներին «հաշիվները չվճարելու» համար: Փետրվարի սկզբին The New York Times-ը գրել էր, որ Թրամփի՝ նախագահի պաշտոնին վերադառնալու հեռանկարը ստիպել է գերմանացի պաշտոնյաներին և ՆԱՏՕ-ի նրանց գործընկերներին ոչ պաշտոնական քննարկումներ սկսել, թե արդյոք դաշինքը կարող է գոյություն ունենալ առանց Վաշինգտոնի առաջնորդության:
Մարտի վերջին ԱՄՆ նախկին նախագահը ԵՄ անդամ պետություններին մեղադրել էր շահամոլության մեջ, ինչպես նաև նրանց կոչ էր արել արդարացի վերաբերվել Ամերիկային ու վճարել Հյուսիսատլանտյան դաշինքի ծախսերի իրենց մասնաբաժինը՝ ամերիկյան կողմի հետագա աջակցություն ստանալը երաշխավորելու համար: