https://arm.sputniknews.ru/20240612/ngn-n-hvordvorum-e-zerts-mnal-hasarakakan-kargi-khakhtmann-ughghvats-gvortsvoghutjunneric-76995547.html
Ցանկացած հակաօրինական դրսևորում համապատասխան գնահատական կստանա. ՆԳՆ–ի հայտարարությունը
Ցանկացած հակաօրինական դրսևորում համապատասխան գնահատական կստանա. ՆԳՆ–ի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Ներքին գործերի նախարարությունը Երևանում անցկացվող հավաքի մասնակիցներին հորդորել է զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։ 12.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-12T12:45+0400
2024-06-12T12:45+0400
2024-06-12T13:34+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76917880_0:84:1600:984_1920x0_80_0_0_24f981155b18a240fa67eea87d3c6241.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ–ն իրավական երկիր է և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։Նշենք, որ մինչ այդ էլ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին զգուշացնող նմանատիպ հայտարարություն տարածել էլ նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն` հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ԱԺ խորհուրդը մերժեց հունիսի 11-ին արտահերթ նիստ անցկացնելու միջնորդությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։«Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հունիսի 11–ին Բաղրամյան պողոտայում արդեն 3-րդ օրը հավաքված քաղաքացիների հետ ամփոփեց օրը և վստահեցրեց` հունիսի 12-ին չափազանց կարևոր օր է լինելու։ Նա դիմեց բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` հորդորելով ներկա լինել Բաղրամյան պողոտայում` վերջնական ու վճռական խոսք ասելու իշխանություններին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76917880_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7a4d28ca9324afd910fc4c5da4ca98db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն
ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն
Ցանկացած հակաօրինական դրսևորում համապատասխան գնահատական կստանա. ՆԳՆ–ի հայտարարությունը
12:45 12.06.2024 (Թարմացված է: 13:34 12.06.2024) Ներքին գործերի նախարարությունը Երևանում անցկացվող հավաքի մասնակիցներին հորդորել է զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ–ն իրավական երկիր է և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Նշենք, որ մինչ այդ էլ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին զգուշացնող նմանատիպ հայտարարություն տարածել էլ նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ
հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն` հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։
ԱԺ խորհուրդը մերժեց հունիսի 11-ին արտահերթ նիստ անցկացնելու միջնորդությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարության հրաժարականի
ուղերձով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։
«Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հունիսի 11–ին Բաղրամյան պողոտայում արդեն 3-րդ օրը հավաքված քաղաքացիների հետ ամփոփեց օրը և վստահեցրեց`
հունիսի 12-ին չափազանց կարևոր օր է լինելու։ Նա դիմեց բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` հորդորելով ներկա լինել Բաղրամյան պողոտայում` վերջնական ու վճռական խոսք ասելու իշխանություններին։