00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

© Sputnik / StringerՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
Նախկին նախարարը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը քիչ առաջ հրապարակվեց Հակակոռուպցիոն դատարանում (դատավոր՝ Սարգիս Դադոյան)։
Դատարանի որոշմամբ Վահան Քերոբյանը 2 ամսվա ընթացքում չի կարող իր բնակարանում հյուրընկալել ու շփում ունենալ այլ անձանց հետ, չի կարող խոսել հեռախոսով, բացառությամբ` շտապ բժշկական օգնություն, իրավապահներ, արտակարգ իրավիճակներում` փրկարար ծառայության աշխատակիցներ կանչելը։
Նրան արգելվում է նաև ունենալ նամակագրություն կամ օգտվել հաղորդակցության այլ ձևերից։
Տնային կալանքի սկիզբը փետրվարի 15-ն է։
Որոշումը կարող է բողոքարկել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան դատական ակտը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում։
Նշենք, որ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Քերոբյանն իր վերջին ճեպազրույցներից մեկում բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։
Նախ Անի Իսպիրանն ազատվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։
Լրահոս
0