00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը։
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը։ - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2023
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը։
Բաժանորդագրվել
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առաջխաղացմանը։ Ինչպես հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը, գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միրզոյանն ու Լավրովն այսօր հանդիպել են Սկոպյեում։ ՌԴ ԱԳՆ–ն նշում է, որ պաշտոնյաների միջև կարճատև զրույց է եղել։
«Ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է ակտիվորեն աջակցել հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, այդ թվում` Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Հաստատվել է տարբեր մակարդակներում հետագա շփումների պահանջվածությունը։
Հիշեցնենք` Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նա մասնակցելու է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։ Միրզոյան–Լավրով հանդիպման մասին կարճ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ԱԳՆ–ն` նշելով, որ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ:
Լրահոս
0