https://arm.sputniknews.ru/20231130/hamas-y-hajtararel-e-gazajum-mardasirakan-hradadari-erkaradzgman-masin-69393367.html
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում մարդասիրական հրադադարի երկարաձգման մասին
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում մարդասիրական հրադադարի երկարաձգման մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ գերիների ազատ արձակման գործընթացը շարունակելու միջնորդների ջանքերի ֆոնին մարտերի դադարը երկարաձգելու մասին հայտարարել էր Իսրայելի բանակը: 30.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-30T09:50+0400
2023-11-30T09:50+0400
2023-11-30T09:51+0400
համաս
գազայի հատված
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67074191_0:160:3072:1888_1920x0_80_0_0_62ff5d67f3dcd30b149e02c59a633f55.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը այսօր հայտարարել է Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի երկարաձգման մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ գերիների ազատ արձակման գործընթացը շարունակելու միջնորդական ջանքերի ֆոնին մարտերի դադարը երկարաձգելու մասին հայտարարել էր Իսրայելի բանակը:Առավոտյան ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը հրաժարվել է ընդունել իրենց մոտ որպես պատանդ գտնվող յոթ կանանց և երեխաներին և երեք զոհված պատանդների մարմինները՝ հրադադարի երկարաձգման դիմաց:Նոյեմբերի 27-ին օրը ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են քառօրյա մարդասիրական հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու մասին՝ Գազայի հատվածում պահվող ավելի մեծ թվով իսրայելցի պատանդների ազատ արձակման համար: Այսպիսով, հրադադարը գործում է մինչև նոյեմբերի 30-ի առավոտը: ԶԼՄ-ները գրել էին, որ Եգիպտոսը, Կատարը, ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են հրադադարը շարունակելու հնարավորությունը: Իսրայելի իշխանությունը պատրաստ է երկարաձգել հրադադարը ևս 50 պատանդի ազատելու համարԻսրայելն ու Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք են բերել հակամարտության սրումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը․ կողմերը համաձայնել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները ՝ միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Քառօրյա հրադադարը սկսել է գործել նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07։00-ին (Երևանի ժամանակով ժամը 08: 00-ին):
գազայի հատված
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67074191_171:0:2902:2048_1920x0_80_0_0_ff338596a04f2a8cdb400f0955f16c02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաս, գազայի հատված, իսրայել
համաս, գազայի հատված, իսրայել
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում մարդասիրական հրադադարի երկարաձգման մասին
09:50 30.11.2023 (Թարմացված է: 09:51 30.11.2023) Ավելի վաղ գերիների ազատ արձակման գործընթացը շարունակելու միջնորդների ջանքերի ֆոնին մարտերի դադարը երկարաձգելու մասին հայտարարել էր Իսրայելի բանակը:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը այսօր հայտարարել է Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի երկարաձգման մասին: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ գերիների ազատ արձակման գործընթացը շարունակելու միջնորդական ջանքերի ֆոնին մարտերի դադարը երկարաձգելու մասին հայտարարել էր Իսրայելի բանակը:
«Համաձայնություն է ձեռք բերվել զինադադարը 7-րդ օրը՝ հինգշաբթի երկարաձգելու մասին»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:
Առավոտյան ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը հրաժարվել է ընդունել իրենց մոտ որպես պատանդ գտնվող յոթ կանանց և երեխաներին և երեք զոհված պատանդների մարմինները՝ հրադադարի երկարաձգման դիմաց:
Նոյեմբերի 27-ին օրը ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են քառօրյա մարդասիրական հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու մասին՝ Գազայի հատվածում պահվող ավելի մեծ թվով իսրայելցի պատանդների ազատ արձակման համար: Այսպիսով, հրադադարը գործում է մինչև նոյեմբերի 30-ի առավոտը: ԶԼՄ-ները գրել էին, որ Եգիպտոսը, Կատարը, ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են հրադադարը շարունակելու հնարավորությունը:
Իսրայելն ու Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք են բերել հակամարտության սրումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը․ կողմերը համաձայնել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները ՝ միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Քառօրյա հրադադարը սկսել է գործել նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07։00-ին (Երևանի ժամանակով ժամը 08: 00-ին):