00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվել
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսով զրուցել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ․ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։ Նշել է, որ խաղաղության համաձայնագիրը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրները։
▪️ Կարմիր Խաչի Միաջազգային Կոմիտեի աշխատակիցները նոյեմբերին այցելել են Ադրբեջանում պահվող հայերին։ Հայաստանում պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին Sputnik Արմենիային ասել է, որ այցը տեղի է ունեցել Կարմիր Խաչի ստանդարտ ընթացակարգերով, ձերբակալվածների համար պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար։ Կազմակերպության աշխատակիցները հանդիպել են նաև Հայաստանում դատապարտված ադրբեջանցի զինծառայողների հետ:
▪️ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով առևտուրը դեպի Թուրքիա զարգացնելը զգալի խթան կլինի այդ ճանապարհի երկայնքով գտնվող բոլոր երկրների համար։ Սակայն, եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ապա Միացյալ Նահնագները, ըստ Ջեյմս Օ'Բրայենի, հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա։
▪️ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություն չի տրամադրել այն մասին, թե վերացե՞լ են արդյոք այն հիմքերը, ըստ որոնց «ՄՏՍ Հայաստանի» վաճառքը վնասում է կամ կարող է վնասել պետական շահերին և ազգային անվտանգությանը։ Sputnik Արմենիայի թղթակցի գրավոր հարցմանը ԱԱԾ մամուլի կենտրոնը պատասխանել է, որ հայցվող տեղեկությունը պարունակում է պետական և առևտրային գաղտնիք, հետևաբար չի կարող տրամադրվել։
▪️ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ վկաները չէին ներկայացել։ Բագրատյանին մեղադրում են Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Մեղադրանքի հիմքում ապրիլի 4-ին Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում նրա ելույթն է։ Փաստաբան Հովհաննես Քոչարյանի բնութագրմամբ` դատախազի մեղադրական եզրակացությունն անորոշ է, դրանում որևէ բառ չկա, թե ինչ բռնություն գործադրելու իրական վտանգ են տեսել։
▪️ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայորը լքել է մարտադաշտը, իսկ դասակի 2 հրամանատարները հրաժարվել են կատարել զինվորական ծառայության պարտականությունները։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ երեքն էլ կալանավորվել են։
▪️ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնել է, որ «2023-ին կիրականացվի և 2024-ին կշարունակվի նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսաթոշակների, նպաստների նշանակումն ու վճարումը։
▪️ Ադրբեջանը Շուշիում դարձյալ գերեզմանատուն է վնասել` այս անգամ աղբ լցնելով։ Տեղեկությունը X–ի միկրոբլոգում հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը բուլդոզերներով աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը։ Մինչև այդ, Ադրբեջանը ոչնչացրել էր նաև Շուշիի հայկական պատմական գերեզմանոցի մի մասը։ Բուլդոզերները ճանապարհ էին բացել «Երևանյան դարպասներ» կոչվող գերեզմանատնով, որտեղ 1802-1913 թվականների առնվազն 78 հայատառ տապանաքարեր կան։
▪️ «Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցագործողությունների արհեստական հիմքեր,- նշում է «Թաթոյան» հիմնադրամը։ Սյունիքում կամ Գեղարքունիքում կոնկրետ գյուղերի կամ քաղաքների օրինակով կեղծիքներով «հիմնավորում» են, թե իբր դրանք դատարկվել են «ադրբեջանցիների նկատմամբ հայերի իրականացրած կոտորածների հետևանքով, մարդիկ տեղահանվել, ունեզրկվել են։ Ժամանակաշրջանը, որպես կանոն, ընդգրկում է 20-րդ դարի սկզբից 1920-ական թթ․, իսկ հետո էլ կեղծում են 1980-ականների փաստերը:
▪️ Հայաստանի էներգետիկաի ներկային ու ապագային նվիրված համաժողովում ելույթ է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում․ Կառավարությունը նպատակ է դրել ավելացնել այլընտրանքային էներգետիկայի տեսակարար կշիռը։
▪️ Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Այն կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել ճանապարհը․ մանրամասնել է Երևանի քաղաքապետարանը։
▪️ ՀՀ կենտրոնական բանկի նախագահը դարձել է «Մեկը 5000-ից» ակումբի ակումբի առաջին դոնորը։ Ակումբը բացվել է Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում։ Նպատակն է համախմբել այն մարդկանց, ոնոք պատրաստ են կանոնավոր արյուն հանձնել տարեկան 2-ից 4 անգամ։
▪️ Մահացել է Տավուշի մարզի ամենատարեց բնակիչը նա 104 տարեկան էր։ Արոժ Չիլինգարյանը Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար գյուղից էր։
▪️ Վերին Lարսում ձնահոսքի վտանգ արդեն չկա, բայց երթևեկությունը դեռ չի վերականգնվել։ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում չեղարկվել է ձնահոսքի վտանգը։ Այժմ մաքրում են ճանապարհը, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում երթևեկությունը վերականգնվի:
▪️ Վերին Լարսում hայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա. լրագրողներին ասել է Սանոսյանը՝ Վերին Լարսի իրավիճակի մասին: Հարցին, թե արդյոք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի, նախարարը պատասխանեց` ռուսական տեսչությունը ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, ՀՀ համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ։
Sputnik Արմենիա, 106․0FM
Լրահոս
0