00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից բռնի տեղահանվածների վերադարձն իրատեսական չէ. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanԲռնի տեղահանվածներ
Բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2023
Բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
Հ վարչապետը հուսով է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մեծամասնությունը կդիմի ՀՀ քաղաքացիության համար, նրանք լիարժեք կներգրավվեն հայաստանյան կյանքին։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերադարձն այս պահի դրությամբ իրատեսական չէ։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ուղիղ եթերում ատասխանելով քաղաքացիների հարցերին։
«Դա իրատեսական չէ, քանի որ սեպտեմբերի 19–ից հետո ստեղծված իրավիճակը, որ ստիպեց մեր քույրերին ու եղբայրներին հեռանալ ԼՂ–ից, էթնիկ զտման այդ քաղաքականությունը չի փոխվել։ Հետևաբար այդ մարդկանց վերադարձը, եթե իրատեսական լիներ, ապա նրանք այնտեղից ընդհանրապես չէին հեռանա»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` ՀՀ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ նրանք մնան ՀՀ-ում ու չարտագաղթեն:
Նա նշեց, որ տեղահանությունից հետո Հայաստանից մեկնող քաղաքացիների թիվը մեծ էր, ինչն անհանգստացնող էր։
«Բայց կռահում էինք, որ մարդիկ երկար ժամանակ ճամփորդելու հնարավորություն չեն ունեցել և գնում են Ռուսաստան, Եվրոպա` իրենց հարազատներին տեսակցելու։ Մենք հետո իրոք տեսանք հետհոսքը, և հիմա արձանագրում եմ, որ շոշափելի արտագաղթային միտումներ ԼՂ մեր քույրերի և եղբայրների շրջանում չկան»,– հավելեց ՀՀ վարչապետը։
Նա հույս հայտնեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մեծամասնությունը կդիմի ՀՀ քաղաքացիության համար, նրանք լիարժեք կներգրավվեն և ընդգրկվեն հայաստանյան կյանքին, եթե ԼՂ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չեն ունենա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0