00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր․ ժամը 17։00-ի թողարկումը

Լուրեր
Բաժանորդագրվել
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք․
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերն․ շուրջ 500 հարց են ուղարկել վարչապետին Հայաստանից ու Սփյուռքից։

▪️ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց է ուղղել արաբագետ մի երիտասարդ ` հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ինչու է հրաժարվում նախօրոք համաձայնեցրած 3 սկզբունքների հիման վրա բանակցել Հայաստանի հետ, և կարելի է ենթադրել, որ Արցախին տիրանալուց հետո Բաքուն նոր պահանջներ է առաջ քաշում։
▪️ Փաշինյանը պատասխանել է, որ առայժմ պարզ չէ՝ Ադրբեջանն ի վերջո վերահաստատո՞ւմ է 3 սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ։ Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատկերացնում արցախահայերի վերինտեգրումը Ստեփանակերտում, պատասխանել է, որ այսօրվա դրությամբ այդ վերադարձն իրատեսական չէ. «Եթե իրատեսական լիներ, ապա նրանք այնտեղից ընդհանրապես չէին հեռանա»,- ասել է Փաշինյանը։
▪️ «Գերիների խնդիրը Հայաստանի իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,- վստահեցրել է Նկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պատրաստակամություն են հայտնել նույնիսկ Հայաստանում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։
▪️ «ՀԱԿՊ–ի դե ֆակտո գործունեությունը կամ անգործությունը չի համապատասխանում Հայաստանի շահերին»,- ասել է Փաշինյանն ի պատասխան հարցին, թե կկայացնե՞ն արդյոք ՀԱՊԿ–ից դուրս գալու որոշում։ Նա ասել է, որ կողմնորոշվելու են Հայաստանի պետական շահերով։
▪️ Նիկոլ Փաշինյանը վստահեցում է, որ միջազգային մեծ կոնսոլիդացիա կա Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ։ Նա հիշեցրել է, որ այս պահին անվտանգային խնդիրներ կան Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի, Արարատի մարզերում, և դրանք լուծելու համար է ՀՀ կառավարությունը խաղաղության օրակարգ է որդեգրել։
▪️ Փաշինյանին անհանգստացնում է, թե ինչու են որոշ երկրների դեսպանատներ երբեմն իրենց քաղաքացիներին հորդորում չգնալ, օրինակ, Սյունիք, որտեղ կառավարությունը 5 տարում 100 միլիարդ դրամից ավելի ներդրում է արել։ Վարչապետն այս մասին խոսել է` պատասխանելով Մեղրիի բնակչի` Սյունիքի անվտանգությանը վերաբերող հարցին։
▪️ Բարձր Տեխնոլոգիական արտդյունաբերության նախարարությունը նամակով դիմել է ռուսական կողմին՝ հրավիրելով քննարկելու վերջերս ռուսական եթերում համաձայնագրի խախտումը քննարկելու համար։ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսել է պատասխանելով քաղաքացու հարցին, թե ե՞րբ են փակելու ռուսական հեռուստաալիքները Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև 2020–ի դեկտեմբերի 30–ից գործում է պայմանագիր հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին, որով կարգավորումում են Հայաստանում ռուսական և Ռուսաստանում հայկական ալիքների հեռարձակման նորմերը։ «Մենք արձանագրել ենք, որ վերջին շրջանում խախտվել են այդ կետերը»,– ասել է Փաշինյանը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում խորհրդակցություններ կունենան այդ թեմայով։
▪️ Խոսելով Հայաստանի օրհներգի մասին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հատավում է «բառերի գենետիկ նշանակությանը»։ Նա համոզված է՝ այդ բառերի և նախադասությունների մեջ կոդ է դրված, որն ինչ–որ ձևով աշխատում է։ Մյուս կողմից էլ, ըստ Փաշինյանի, պետք է հաշվի նստենք մեր սիմվոլների ավանդույթի և պատմության հետ։
▪️ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատ է ներկայացնելու ՄԻԵԴ` Լեռնային Ղարաբաղի բնակիչների սեփականության իրավունքը վերականգնելու հարցով, – Սպուտնիկ Արմենիային հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։ Հայցը, նրա խոսով` ներկայացվելու է մոտ ապագայում։ Կոնկրետ ժամկետ չի նշվել։
▪️ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։ Այն տևել է մոտ 3 ժամ և անցել է դռնփակ։ Նիստից հետո քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, որ հիմա հասկացել է, թե Արծվիկ Մինասյանն ինչու չէր ուզում, որ Շահրամանյանը գնար քննիչ հանձնաժողով։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ իր համար բացահայտվել են իրողություններ, մեկ այլ հարթակում երբեք նման տեղեկություն որևէ մեկն իրավասու չէր ստանալ։
▪️ Հայաստան ներկրվող էլեկտրական մեքենաների համար 2024 և 2025 թվականներին սակագնային արտոնություններ կտրամադրվեն։ Որոշումն ընդունվել է Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
▪️ Երևանի շախմատի ֆեդերացիան նոր նախագահ ունի։ ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ այդ պաշտոնում ընտրվել է Արթուր Դավթյանը։ Նա Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահն է։
Լրահոս
0