https://arm.sputniknews.ru/20231123/hapky-shahagrgrvats-e-vor-hhn-sharunaki-ir-masnakcutjuny-kazmakerputjunum-peskvov-69028785.html
ՀԱՊԿ–ը շահագրգռված է, որ ՀՀ–ն շարունակի իր մասնակցությունը կազմակերպությունում. Պեսկով
ՀԱՊԿ–ը շահագրգռված է, որ ՀՀ–ն շարունակի իր մասնակցությունը կազմակերպությունում. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ դաշնակից, ռազմավարական գործընկեր ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերով... 23.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-23T18:04+0400
2023-11-23T18:04+0400
2023-11-23T18:06+0400
դմիտրի պեսկով
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/315/05/3150548_0:77:2950:1736_1920x0_80_0_0_cddeb4b4a7d5f1c44c03e3c9007d7ece.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը կազմակերպությունում։ Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում` մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ առաջնորդի բացակայության մասին հարցը։Պեսկովն ափսոսանք է հայտնել նիստին ՀՀ ղեկավարության բացակայության համար, այնուամենայնիվ, ըստ նրա, աշխատանքը շարունակվում է։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/315/05/3150548_219:0:2950:2048_1920x0_80_0_0_9583c4dcedb9042a9f0d1ce7ad27b652.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան
դմիտրի պեսկով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան
ՀԱՊԿ–ը շահագրգռված է, որ ՀՀ–ն շարունակի իր մասնակցությունը կազմակերպությունում. Պեսկով
18:04 23.11.2023 (Թարմացված է: 18:06 23.11.2023) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ դաշնակից, ռազմավարական գործընկեր ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերով փոխգործակցության առումով։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը կազմակերպությունում։ Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում` մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ առաջնորդի բացակայության մասին հարցը։
Պեսկովն ափսոսանք է հայտնել նիստին ՀՀ ղեկավարության բացակայության համար, այնուամենայնիվ, ըստ նրա, աշխատանքը շարունակվում է։
«Անկասկած, այսպես կոչված «հայկական գործոնն» այսօր կլինի մեր առաջնորդների քննարկման օրակարգում (հավանաբար, նեղ կազմով հանդիպման ժամանակ)։ Նրանք կարծիքների փոխանակում կիրականացնեն և իհարկե կմտածեն` ինչ անել դրա հետ հետագայում, քանի որ ՀԱՊԿ–ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը։ Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Հայաստանը շարունակում է մնալ մեր դաշնակիցը, ռազմավարական գործընկերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերով փոխգործակցության առումով։ Կշարունակենք երկխոսությունը նրանց հետ», – հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղարը Զարուբինի Telegram ալիքին տված մեկնաբանության մեջ։
Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:
Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնել նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։