00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվել
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Ադրբեջանում կալանավորել են Ռաշիդ Բեգլարյանին։ Օգոստոսի 1-ին 61-ամյա տղամարդը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս էր եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում։ Նրան ձերբակալել էին սահմանապահները։ Ռաշիդ Բեգլարյանին մեղադրում են Խոջալուում իբր տեղի ունեցած ցեղասպանության իրականացմանը մասնակցելու համար։
▪️ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը կրկին Հայաստան է գալիս։ Լեո Դոքերթին Երևան կայցելի տարածաշրջանային այցով։ Նա մեկնելու է նաև Թբիլիսի և Բաքու։ Այցի նպատակն է ընդգծել աջակցության և համագործակցության ակտիվացումը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։
▪️ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բրյուսելում հարցարզույց է տվել «Արմենպրեսին»։ Նա հայտարարել է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկի Հայաստանը։ Այս դեպքում Ադրբեջանը նրա խոսքով` ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող իր քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն և դա էլ Հայաստանի իշխանությա պատասխանատվությունն է։
▪️ Նոյեմբերի 17-ին ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից երկուսի վիճակում փոփոխություն չկա։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նրանք շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, կայուն ծանր վիճակում։ Երրորդ տուժածը, որի վիճակը բավարար էր գնահատվել, դուրս է գրվել հիվանդանոցից։
▪️ Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին վիրահատվել է։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ զինծառայողը իրահատվել է, վիճակը կայուն է։
▪️ Վերին Լարսում այս պահին դեպի Ռուսաստան ուղղությամբ մոտ 700 հայկական բեռնատար կա։ Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը հայտնում է, որ հակառակ ուղղությամբ կանգնած է 150 բեռնատար։ Անցակետը փակվել է կիրակի երեկոյան՝ եղանակային վատ պայմանների պատճառով։
▪️ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին կկայանան խորհրդարանական լսումներ։ Թեման «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցերի մասին խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծն է:
▪️ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն, Գարեգին վարդապետ Համբարձումյանն էլ` գրասենյակի վարիչ:
▪️ Առողջապահության Նախարարության տվյալով՝ մինչև այսօր հաստատվել է կարմրուկի 500 դեպք, 354-ը երեխաների մոտ, 146-ը՝ մեծահասակների։ Հիվանդանոցում բուժում է ստանում մեկ մարդ։
▪️ Մահացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերը։ Նա 96 տարեկան էր: Ջիմի Քարթերի հետ նրա ամուսնությունը տևել է 77 տարի։ Ամերիկայի 39-րդ նախագահը պաշտոնավարել է 1977-81 թվականներին։ Հոկտեմբերի 1-ին Ջիմի Քարտերը նշեց ծննդյան 99-րդ տարեդարձը։
Լրահոս
0