00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր․ ժամը 17։00-ի թողարկումը

Լուրեր
Բաժանորդագրվել
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք․
▪️ ԵՊՀ-ում հրդեհի հետևանքով տուժածները հիվանդանոց են տեղափոխվել «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ։ Կա մեկ զոհ։
▪️ Երևանը դիտարկում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու առաջարկը։ «Ինտերֆաքսի» հետ զրույցում ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ «կան տարբեր առաջարկներ, քննարկումներ, բայց կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Հայկական կողմը չի հրաժարվում որևէ առաջարկից»։
▪️ Պաշտպանության ոլորտում Հայաստանի բարեփոխումները տպավորել են Վրաստանի պաշտպանության նախարարին։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել է անվտանգության և պաշտպանության ոլորտում գործակցության ու փորձի փոխանակման, տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցեր:
▪️ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի հետ, ներկայացրել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը և այն հաղթահարելու նպատակով կառավարության ջանքերը:
▪️ Երևանը պաշտոնապես ներկայացրել է Հռոմի ստատուտի վավերացումը հաստատող փաստաթղթերը և փետրվարի 1-ին կդառնա Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ։ Ժոզեպ Բորելը X-ի իր էջում ողջունել է Հայաստանի միանալը Հռոմի կանոնադրությանը։
▪️ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձել է Արևմուտքի բութ գործիքը հակառուսականության դեմ պայքարում։ Շարմազանովի խոսքով՝ Արևմուտքին անհրաժեշտ է այս տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին։ «Ռուսաստանն է մեզ 50 հազար տոննա ձրի զենք, «Իսկանդեր» տվել, նաև ռուսական ռազմական օժանդակության արդյունքում է հայ–թուրքական սահմանը այդպես հանգիստ եղել։ ՌԴ–ն մեզ 165 դոլարով գազ է տալիս, մեր գյուղատնտեսական ապրանքերի 90 տոկոսը ռուսական շուկայում է»,- հիշեցրել է Շարամազանովը։
▪️ ԼՂ-ից բռնի տեղահանված 83 տարեցներ բնակվում են սոցապնախարարության 6 խնամքի հաստատությունում։ 17–ը Հայաստան են տեղափոխվել սեպտեմբերի 24-ին՝ Ստեփանակերտի ծերանոցից։ 50-ը միայնակ են։
▪️ Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրը` Արմեն Գալստյանը նոյեմբերի 21-ին ազատ կարձակվի։ «Որդիների Կանչ» Հասարակական Կազմակերպությունը հայտնում է , որ դատավոր Անի Մարտիրոսյանը որոշում է կայացրել չերկարացնել Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը։ Արմեն Գալստյանին մեղադրում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՔՊ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանին հարվածելու համար։
▪️ Հայաստանի Մարդու իրավունքների Պաշտպանը մտահոգություն է հայտնել Երևանում հրեական սինագոգի դռները հրկիզելու փորձի կապակցությամբ։ Անահիտ Մանասյանն անընդունելի է համարել պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն։
▪️ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ ՀԱՄԱՍ-ը եւ Իսրայելը կարող են պայմանավորվածության հասնել երեք օրով հրադադար հայտարարելու և 50 ռազմագերի ազատելու մասին։ Պաշտոնական աղբյուներից որևէ տեղեկություն այս մասին չկա։
Sputnik Արմենիա, 106,0FM
Լրահոս
0