00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր․ ժամը 14։00-ի թողարկումը

Լուրեր
Բաժանորդագրվել
▪️ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ տարվա բյուջեն բնութագրել է որպես պատմական ժամանակաշրջանի պատմական բյուջե։
▪️ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը Բրյուսելում քննարկել են Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության հետ առկա և հետագա համագործակցության, ինչպես նաև անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Եվրամիությունը ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը՝ որպես տարածաշրջանում ու դրանից դուրս խաղաղություն ու համագործակցություն հաստատելու Հայաստանի կառավարության հանձնառության դրսևորում:
▪️ Հնդկական «Munitions India Limited» ընկերությունը 150 հազար հատ նռնակներ կմատակարարի Հայաստանին, տեղեկանում ենք Indian Aerospace Defence News-ի X-ի միկրոբլոգից։ 2 ամիս առաջ Հնդկաստանը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7․62 միլիմետր տրամաչափի փամփուշտներ, հիշեցնում է Aerospace Defence News-ը։
▪️ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը սոցցանցում գրել է, որ զոհվածների ծնողներին Եռաբլուրում մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ Փաստաբանը մանրամասնել է, որ Եռաբլուրից 34 ծնողների բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով պանթեոն են ուղարկվել 439 ոստիկաններ, մինչդեռ անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանների ներկայության մասին։ Քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը հրաձիգներ են, հրաձիգ նռնականետորդներ ու հրաձիգ գնդացրորդներ։
▪️ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի ամանորի տոնական ձևավորման աշխատանքների պատճառով, այսօր ժամը 23-ից մինչև նոյեմբերի 17-ի առավոտյան ժամը 7-ը, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկը:
▪️ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտնում է, որ բանկի հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ Ռուսաստանից առանց միջնորդավճարի։
▪️ «ՀԱՊԿ-ի հաջորդ զորավարժությունները կանցկացվեն 2024 թվականին Ղազախստանում և Ղրղզստանում»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
Sputnik Արմենիա, 106․0FM
Լրահոս
0