https://arm.sputniknews.ru/20231113/evrahandznakatary-gazaji-hatvatsum-tirvogh-iravitshakn-aghetali-e-anvanel-68534725.html
Եվրահանձնակատարը Գազայի հատվածում տիրող իրավիճակն աղետալի է անվանել
Եվրահանձնակատարը Գազայի հատվածում տիրող իրավիճակն աղետալի է անվանել
Sputnik Արմենիա
Եվրոպացի քաղաքական գործիչն ասել է, որ ԵՄ–ն կաջակցի Գազա մարդասիրական օգնության մատակարարման ցանկացած հնարավորության, այդ թվում` ծովային միջանցքներով։ 13.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-13T13:43+0400
2023-11-13T13:43+0400
2023-11-13T13:45+0400
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900249_0:0:1600:901_1920x0_80_0_0_b603938637a426a75bc9723de18bd56e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում իրավիճակն աղետալի է և միայն էլ ավելի է վատթարանում, այն բարելավելու համար անհրաժեշտ է շատ ավելի մեծ քանակով մարդասիրական օգնություն մատակարարել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ լրգարողներին հայտարարել է ճգնաժամային իրավիճակների եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։Եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ ԵՄ 27 երկրների նախարարներին կհաջողվի փոխըմբռնման հասնել վերոնշյալ բոլոր խնդիրներով։Նա նաև նշել է, որ ԵՄ–ն կաջակցի Գազա մարդասիրական օգնության մատակարարման ցանկացած հնարավորության, այդ թվում` ծովային միջանցքներով։Հիշեցնենք՝ Իսրայելը հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Դրանից հետո կազմակերպության զինվորականները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել: Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1400 մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, տուժել է ավելի քան 5000-ը: Իսրայելի զորքը պետք է անհապաղ դուրս բերվի Գազայի հատվածից. Իրանի նախագահԻ պատասխան` Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը ՀԱՄԱՍ–ի դեմ։ Մի քանի օրում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը։ Նրանք սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում` քաղաքացիական։Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, տուժել է ավելի քան 27,4 հազար մարդ։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է մոտ 150 իսրայելցի լինի։ Շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900249_151:0:1574:1067_1920x0_80_0_0_cd87149c03a7ca0db0075556aea9106e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված
Եվրահանձնակատարը Գազայի հատվածում տիրող իրավիճակն աղետալի է անվանել
13:43 13.11.2023 (Թարմացված է: 13:45 13.11.2023) Եվրոպացի քաղաքական գործիչն ասել է, որ ԵՄ–ն կաջակցի Գազա մարդասիրական օգնության մատակարարման ցանկացած հնարավորության, այդ թվում` ծովային միջանցքներով։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում իրավիճակն աղետալի է և միայն էլ ավելի է վատթարանում, այն բարելավելու համար անհրաժեշտ է շատ ավելի մեծ քանակով մարդասիրական օգնություն մատակարարել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ լրգարողներին հայտարարել է ճգնաժամային իրավիճակների եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։
«Իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է շատ բան անել. նախ` հատված պետք է մարդասիրական օգնությամբ ավելի մեծ թվով բեռնատարներ թողնել։ Երկրորդը` այդ օգնությունը հետագայում պետք է բաշխվի ամբողջ Գազայի հատվածով, որտեղ դրա կարիքն ունեն, իսկ դրա համար անհրաժեշտ է անհապաղ պարզել դա և մարդասիրական դադարներ պահպանել։ Երրորդը` անհրաժեշտ է Գազա վառելիք հասցնել. հիվանդանոցների կեսից ավելին դադարեցրել են աշխատանքները դրա պակասի պատճառով», – ասել է Լենարչիչը։
Եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ ԵՄ 27 երկրների նախարարներին կհաջողվի փոխըմբռնման հասնել վերոնշյալ բոլոր խնդիրներով։
Նա նաև նշել է, որ ԵՄ–ն կաջակցի Գազա մարդասիրական օգնության մատակարարման ցանկացած հնարավորության, այդ թվում` ծովային միջանցքներով։
Հիշեցնենք՝ Իսրայելը հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից
աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Դրանից հետո կազմակերպության զինվորականները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել: Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1400 մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, տուժել է ավելի քան 5000-ը:
Ի պատասխան` Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը ՀԱՄԱՍ–ի դեմ։ Մի քանի օրում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը։ Նրանք սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում` քաղաքացիական։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, տուժել է ավելի քան 27,4 հազար մարդ։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է մոտ 150 իսրայելցի լինի։ Շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։