00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Фильм "Пророк": мифы и факты об Александре Пушкине
15:04
24 ր
Исторический ликбез
Александр Пушкин: бунтарь или друг царя
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ն ապագայում հաճախ է թակելու Թուրքիայի դուռը. Էրդողան

© AP Photo / Pavel GolovkinՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Բաժանորդագրվել
Ավելի վաղ թուրք առաջնորդը բազմիցս քննադատել է եվրոպացիներին ԵՄ–ին Անկարայի անդամակցության հարցը ձգձգելու համար։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԵՄ–ն հաճախ է թակելու Թուրքիայի դուռը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«ԵՄ–ն հետզհետե կորցնում է հույսը ձերբազատվելու այն կուրությունից, որն այսօր ունի։ Այն հաճախ է թակելու Թուրքիայի դուռը», – Անկարայում ասել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ում Շվեդիայի անդամակցությունը հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիային կընդունեն ԵՄ։ Ավելի ուշ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել է «հնարավորինս արագ» թուրքական խորհրդարան ուղարկել թղթերը Շվեդիայի հայտը վավերացնելու համար։ Շվեդիան, որպես ԵՄ անդամ, խոստացել է հայտի վավերացման դիմաց նպաստել Թուրքիայի` ԵՄ–ին անդամակցության գործընթացի ակտիվացմանը։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան այլևս որևէ ակնկալիք չունի Եվրամիությունից
1963 թվականին Թուրքիան ԵՄ–ի (այն ժամանակ` Եվրոպական տնտեսական միություն) հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987 թվականին անդամակցության հայտ ներկայացրել։ Սակայն անդամակցության վերաբերյալ բանակցությունները սկսվեցին միայն 2005 թվականին, ընդ որում, դրանք բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով։ Այժմ բաց են բանակցային գործի 35 գլխից 16-ը։ ՄԱԿ–ի ԳՎ–ին մասնակցելու համար Նյու Յորք մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի և ԵՄ–ի ճանապարհները «կարող են բաժանվել»։
Լրահոս
0