https://arm.sputniknews.ru/20231106/68259981.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝ 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T09:00+0400
2023-11-06T09:00+0400
2023-11-06T09:14+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68260343_0:0:962:541_1920x0_80_0_0_38fec4c991bfb9fbba50ff287074a4be.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակման և էթնիկ զտումների մասին միջազգային մամուլում հազարավոր հրապարակումներ են արվել, x-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Հայաստանի երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը այսօր ստանալու է պատգամավորի կարգավիճակ և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման, հայտարարել են Լևոն Քոչարյանի փաստաբանները։
Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ։
▪️ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակման և էթնիկ զտումների մասին միջազգային մամուլում հազարավոր հրապարակումներ են արվել, x-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ ▪️ Հայաստանի երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը այսօր ստանալու է պատգամավորի կարգավիճակ և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման, հայտարարել են Լևոն Քոչարյանի փաստաբանները։ ▪️ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ։ ▪️ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ, որի գործունեությունը միտված է անվտանգության ոլորտի բարեփոխումներին, Ազգային Ժողով-Կառավարություն-քաղհասարակություն փոխգործակցությանն ու խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերի ուժեղացմանը: ▪️ Լեռնային Ղարաբաղում զոհված Ռուսաստանի խաղաղապահների ընտանիքները Ռուսական խաղաղության հիմնադրամից 1 միլիոն ռուբլու չափով աջակցություն կստանան, հայտնել է հիմնադրամի վարչության նախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին: ▪️ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Նեպալին` աղետալի երկրաշարժի կապակցությամբ։ «Հայ ժողովուրդն աղոթում է Նեպալի ժողովրդի համար, որ նրանք կարողանան հաղթահարել բնական աղետի պատճառած ավերածությունները»,-նշված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Հնդկաստանի և Նեպալի սահմանին նոյեմբերի 4-ին 6 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Երկրաշարժի հետևանքով 157 մարդ է զոհվել։▪️ Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը նոյեմբերի 5-ին գերազանցել է 9 հազար 700-ը, որոնցից 4 հազար 800 երեխաներ են, վիրավորների թիվը գերազանցել է 24 հազար 800-ը, հայտնել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման, իսկ գործողությունը կշարունակվի մինչև հաղթանակ։▪️ Ռուսաստանի ԱԻՆ-ի երկու հատուկ ինքնաթիռներ 60 տոննա մարդասիրական բեռ կհասցնեն Գազայի հատվածի բնակչության համար։ Իլ-76 ինքնաթիռները «Գրոզնի» միջազգային օդանավակայանից ուղևորվել են Եգիպտոս, որտեղ Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչների միջոցով մարդասիրական օգնությունը կհատկացվի Գազայի բնակչությանը։ ▪️ Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն «Kol Berama ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբի նետումը հակամարտության զարգացման հնարավորություններից մեկն է։ ▪️ Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնը և Սքոթ Մորիսոնը «համերաշխության այցով» ժամանել են Իսրայել։ Ջոնսոնն ու Մորիսոնը շրջայց են կատարելու Իսրայելի հարավում գտնվող այն բնակավայրերում, որոնց վրա հոկտեմբերի 7-ին հարձակվել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը: ▪️ Այսօր նախանշված են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բանակցությունները պաղեստինա-իսրայելյան հակամարտության շուրջ։ «Բլինկենի և Ֆիդանի հանդիպման ժամանակ Թուրքիայի օրակարգում 4 կարևոր թեմա կա։ Դրանք են՝ անհապաղ հրադադարի ընդունում, տարածաշրջանում հակամարտության տարածման կանխարգելում, երաշխավոր երկրների բանաձև ու մարդասիրական օգնություն»,-գրել է թուրքական թերթերից մեկը։▪️ Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նոր նախագահ է ընտրվել Օզգյուր Օզելը։ «Մեր պատվիրակների որոշմամբ հրաժեշտ եմ տալիս նախագահի պաշտոնին, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մինչև օրս աջակցել են մեր պայքարին»,-հայտարարել է կուսակցության երկարամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ շնորհավորելով Օզգյուր Օզելին։▪️ Ռուսաստանի և Միացյալ նահանգների հարաբերությունները զրոյական վիճակում են, բայց, այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում պետք է վերսկսել երկխոսությունը, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հարաբերությունները զրոյի վրա են, ես կասեի՝ նույնիսկ զրոյից ցածր։ Բայց քանի որ և՛ Ամերիկան, և՛ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում համաշխարհային ու ռազմավարական կայունության համար, ապա այսպես թե այնպես ժամանակի ընթացքում պետք է վերսկսել այդ խոսակցությունը»,-ասել է Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Sputnik Արմենիա, 106․FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68260343_0:0:722:541_1920x0_80_0_0_f008845f81460d41c7c3304140499704.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
Լուրեր
09:00 06.11.2023 (Թարմացված է: 09:14 06.11.2023) Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակման և էթնիկ զտումների մասին միջազգային մամուլում հազարավոր հրապարակումներ են արվել, x-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
▪️ Հայաստանի երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը այսօր ստանալու է պատգամավորի կարգավիճակ և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման, հայտարարել են Լևոն Քոչարյանի փաստաբանները։
▪️ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ։
▪️ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ, որի գործունեությունը միտված է անվտանգության ոլորտի բարեփոխումներին, Ազգային Ժողով-Կառավարություն-քաղհասարակություն փոխգործակցությանն ու խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերի ուժեղացմանը:
▪️ Լեռնային Ղարաբաղում զոհված Ռուսաստանի խաղաղապահների ընտանիքները Ռուսական խաղաղության հիմնադրամից 1 միլիոն ռուբլու չափով աջակցություն կստանան, հայտնել է հիմնադրամի վարչության նախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին:
▪️ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Նեպալին` աղետալի երկրաշարժի կապակցությամբ։ «Հայ ժողովուրդն աղոթում է Նեպալի ժողովրդի համար, որ նրանք կարողանան հաղթահարել բնական աղետի պատճառած ավերածությունները»,-նշված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Հնդկաստանի և Նեպալի սահմանին նոյեմբերի 4-ին 6 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Երկրաշարժի հետևանքով 157 մարդ է զոհվել։
▪️ Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը նոյեմբերի 5-ին գերազանցել է 9 հազար 700-ը, որոնցից 4 հազար 800 երեխաներ են, վիրավորների թիվը գերազանցել է 24 հազար 800-ը, հայտնել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման, իսկ գործողությունը կշարունակվի մինչև հաղթանակ։
▪️ Ռուսաստանի ԱԻՆ-ի երկու հատուկ ինքնաթիռներ 60 տոննա մարդասիրական բեռ կհասցնեն Գազայի հատվածի բնակչության համար։ Իլ-76 ինքնաթիռները «Գրոզնի» միջազգային օդանավակայանից ուղևորվել են Եգիպտոս, որտեղ Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչների միջոցով մարդասիրական օգնությունը կհատկացվի Գազայի բնակչությանը։
▪️ Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն «Kol Berama ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբի նետումը հակամարտության զարգացման հնարավորություններից մեկն է։
▪️ Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնը և Սքոթ Մորիսոնը «համերաշխության այցով» ժամանել են Իսրայել։ Ջոնսոնն ու Մորիսոնը շրջայց են կատարելու Իսրայելի հարավում գտնվող այն բնակավայրերում, որոնց վրա հոկտեմբերի 7-ին հարձակվել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը:
▪️ Այսօր նախանշված են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բանակցությունները պաղեստինա-իսրայելյան հակամարտության շուրջ։ «Բլինկենի և Ֆիդանի հանդիպման ժամանակ Թուրքիայի օրակարգում 4 կարևոր թեմա կա։ Դրանք են՝ անհապաղ հրադադարի ընդունում, տարածաշրջանում հակամարտության տարածման կանխարգելում, երաշխավոր երկրների բանաձև ու մարդասիրական օգնություն»,-գրել է թուրքական թերթերից մեկը։
▪️ Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նոր նախագահ է ընտրվել Օզգյուր Օզելը։ «Մեր պատվիրակների որոշմամբ հրաժեշտ եմ տալիս նախագահի պաշտոնին, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մինչև օրս աջակցել են մեր պայքարին»,-հայտարարել է կուսակցության երկարամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ շնորհավորելով Օզգյուր Օզելին։
▪️ Ռուսաստանի և Միացյալ նահանգների հարաբերությունները զրոյական վիճակում են, բայց, այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում պետք է վերսկսել երկխոսությունը, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հարաբերությունները զրոյի վրա են, ես կասեի՝ նույնիսկ զրոյից ցածր։ Բայց քանի որ և՛ Ամերիկան, և՛ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում համաշխարհային ու ռազմավարական կայունության համար, ապա այսպես թե այնպես ժամանակի ընթացքում պետք է վերսկսել այդ խոսակցությունը»,-ասել է Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։