00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբական 6 երկրի նախարարները Պաղեստինի հարցով միասնական դիրքորոշում կներկայացնեն Բլինկենին

© AP Photo / Petr David Josek, PoolԷնթոնի Բլինկեն
Էնթոնի Բլինկեն - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2023
Էնթոնի Բլինկեն
Բաժանորդագրվել
ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումը կկայանա Հորդանանի մայրաքաղաքում:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները Պաղեստինի վերաբերյալ միասնական արաբական դիրքորոշում կներկայացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին։ Տեղեկությունը հայտնում է Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նախարարները Բլինկենի հետ կհանդիպեն այսօր Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:
«Արաբական միասնական դիրքորոշումը, որը որևէ կասկած և երկիմաստություն չի ենթադրում, կփոխանցվի ԱՄՆ պետքարտուղարին»,- գրել է Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը X սոցիալական ցանցում:
Նա ընդգծել է, որ այդ դիրքորոշումը ենթադրում է իսրայելական հարվածների անհապաղ դադարեցում, մարդասիրական օգնություն հասցնելու առաջնահերթություն, պաղեստինցիների վերաբնակեցման անթույլատրելիություն, իսրայելական օկուպացիայի ավարտ և անկախ պաղեստինյան պետության ստեղծում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Լրահոս
0