https://arm.sputniknews.ru/20231104/68221730.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
▪️ Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը․ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվել է Գերագույն հոգևոր... 04.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-04T14:00+0400
2023-11-04T14:00+0400
2023-11-04T14:20+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/04/68221987_0:0:962:541_1920x0_80_0_0_a76be0edc021e3ded1f9315c3f0d6e1b.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։
Մոսկվան Հռոմի ստատուտի վավերացումից առաջ այն շրջանցելու առաջարկ է արել Երևանին, «Лента.ру»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Հարցումը վերաբերել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հայտարարությանը՝ թե Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, սակայն պատասխան չի ստացել: «Դա իրականությանը չի համապատասխանում»,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից, նշելով, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ֆեյսբուքի սեպտեմբերի 19-ի գրառումը։
▪️ Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը․ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ ▪️ Մոսկվան Հռոմի ստատուտի վավերացումից առաջ այն շրջանցելու առաջարկ է արել Երևանին, «Лента.ру»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Հարցումը վերաբերել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հայտարարությանը՝ թե Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, սակայն պատասխան չի ստացել: «Դա իրականությանը չի համապատասխանում»,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից, նշելով, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։ ▪️ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ֆեյսբուքի սեպտեմբերի 19-ի գրառումը։ ▪️ Դատախազը նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի և Հայաստանի քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ՝ փողերի լվացման հոդվածով։ Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Վ.-ն, հանդիսանալով Կիպրոսում գրանցված՝ Հայաստանի ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել ու տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: Ըստ դատախազության հաղորդագրության՝ հանցավոր ճանապարհով ստացված նշված բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-ից 2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին ու գրանցված է եղել «Զանգեզուր Մայնինգ» ընկերության անվամբ: Մամուլը գրում է, որ նշված Կ․Վ․-ն Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրն է՝ Կարեն Վանեցյանը։ ▪️ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան, տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից։ ▪️ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին է ներկայացրել Արարատի մարզի Երասխ համայնքում տիրող սահմանային իրավիճակը, հայտնում է «Արմենպրեսը»։ Գերմանիայի արտգործնախարարն այցելել է նաև Արարատի մարզի Ոստան գյուղ՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ։ ▪️ Սյունիքի մարզկենտրոն Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կարող է սկսել գործել 2024 թվականի սկզբից, Կապանի արվեստի թանգարանում բացված «Ամենագեղեցիկ երկիրը» ցուցահանդեսի շրջանակում, Sputnik Արմենիային հայտնել է գլխավոր հյուպատոսության բացման հարցերով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը։ «Սա շատ կարևոր քայլ է իրական, գործնական աշխատանք սկսելու ճանապարհին։,-ասել է դիվանագետը։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը օրերս է ստորագրել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին կարգադրությունը։ ▪️ Երևանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարում է հուշարձանի նախագծի բաց մրցույթ։ Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Ազնավուրի անունը կրող հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց։ Հիմնարկեքի արարողությունը նախանշված է հաջորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: ▪️ Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակի փողոցում՝ ոստիկանության շենքի հարևանությամբ, շները երեկ հարձակվել են 74-ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։ Գրիգորյանի թոռնուհին Sputnik Արմենիային հայտնել է, որ տատիկն ունի ակնափոսի կոտրվածք ու խոր բաց վերքեր։ Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ ▪️ Խերսոնի շրջանում ուկրաինական զինուժի հրթիռակոծության հետևանքով ինը մարդ է զոհվել, հայտնել է Խերսոնի շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ ▪️ Ռուսաստանն իր օպերատիվ ռազմական պլանավորման մեջ հաշվի կառնի միջուկային զենք կրելու հնարավորությամբ ամերիկյան F-35 կործանիչների հնարավոր տեղափոխումը Մեծ Բրիտանիա և անհրաժեշտ ռազմատեխնիկական նախազգուշական միջոցներ կձեռնարկի, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն․ «Սա Ռուսաստանի վրա ռազմական ճնշումն ուժեղացնելու շարունակությունն է»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/04/68221987_0:0:722:541_1920x0_80_0_0_8c1fe333afb7b5216d41762e75e57fc9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
▪️ Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը․ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։
▪️ Մոսկվան Հռոմի ստատուտի վավերացումից առաջ այն շրջանցելու առաջարկ է արել Երևանին, «Лента.ру»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Հարցումը վերաբերել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հայտարարությանը՝ թե Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, սակայն պատասխան չի ստացել: «Դա իրականությանը չի համապատասխանում»,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից, նշելով, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։
▪️ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ֆեյսբուքի սեպտեմբերի 19-ի գրառումը։
▪️ Դատախազը նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի և Հայաստանի քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ՝ փողերի լվացման հոդվածով։ Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Վ.-ն, հանդիսանալով Կիպրոսում գրանցված՝ Հայաստանի ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել ու տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: Ըստ դատախազության հաղորդագրության՝ հանցավոր ճանապարհով ստացված նշված բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-ից 2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին ու գրանցված է եղել «Զանգեզուր Մայնինգ» ընկերության անվամբ: Մամուլը գրում է, որ նշված Կ․Վ․-ն Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրն է՝ Կարեն Վանեցյանը։
▪️ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան, տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից։
▪️ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին է ներկայացրել Արարատի մարզի Երասխ համայնքում տիրող սահմանային իրավիճակը, հայտնում է «Արմենպրեսը»։ Գերմանիայի արտգործնախարարն այցելել է նաև Արարատի մարզի Ոստան գյուղ՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ։
▪️ Սյունիքի մարզկենտրոն Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կարող է սկսել գործել 2024 թվականի սկզբից, Կապանի արվեստի թանգարանում բացված «Ամենագեղեցիկ երկիրը» ցուցահանդեսի շրջանակում, Sputnik Արմենիային հայտնել է գլխավոր հյուպատոսության բացման հարցերով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը։ «Սա շատ կարևոր քայլ է իրական, գործնական աշխատանք սկսելու ճանապարհին։,-ասել է դիվանագետը։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը օրերս է ստորագրել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին կարգադրությունը։
▪️ Երևանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարում է հուշարձանի նախագծի բաց մրցույթ։ Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Ազնավուրի անունը կրող հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց։ Հիմնարկեքի արարողությունը նախանշված է հաջորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
▪️ Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակի փողոցում՝ ոստիկանության շենքի հարևանությամբ, շները երեկ հարձակվել են 74-ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։ Գրիգորյանի թոռնուհին Sputnik Արմենիային հայտնել է, որ տատիկն ունի ակնափոսի կոտրվածք ու խոր բաց վերքեր։ Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
▪️ Խերսոնի շրջանում ուկրաինական զինուժի հրթիռակոծության հետևանքով ինը մարդ է զոհվել, հայտնել է Խերսոնի շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն։
▪️ Ռուսաստանն իր օպերատիվ ռազմական պլանավորման մեջ հաշվի կառնի միջուկային զենք կրելու հնարավորությամբ ամերիկյան F-35 կործանիչների հնարավոր տեղափոխումը Մեծ Բրիտանիա և անհրաժեշտ ռազմատեխնիկական նախազգուշական միջոցներ կձեռնարկի, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն․ «Սա Ռուսաստանի վրա ռազմական ճնշումն ուժեղացնելու շարունակությունն է»։